News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հուլիսի 31-ին տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովի (ԴԸՀ) արդյունքներով՝ Ժողովը հրապարակել է մի շարք որոշումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքից:

Ըստ այդմ՝ որոշումներ են կայացվել ՀՀ ԴԸՀ ուսումնական հարցերի հանձնաժողովի՝ դատավոր հանդիսացող անդամներ ձեւավորելու մասին՝ հետեւյալ կազմով՝

1) Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյան՝ 4 տարի ժամկետով,

2) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյան՝ 4 տարի ժամկետով,

3) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյան՝ 4 տարի ժամկետով,

4) Առաջին ատյանի դատարաններից՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյան՝ 4 տարի ժամկետով,

5) Առաջին ատյանի դատարաններից՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյան՝ 4 տարի ժամկետով:

2. Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ.

1) Գաբրիել Պետրոսյան՝ 4 տարի ժամկետով,

2) Հասմիկ Հարությունյան՝ 4 տարի ժամկետով:

Որոշում է կայացվել նաեւ ձեւավորել Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով՝ հետեւյալ կազմով.

1. Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնժողովի դատավոր անդամներ.

1) Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյան՝ 4 տարի ժամկետով,

2) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյան՝ 4 տարի ժամկետով,

3) Առաջին ատյանի դատարաններից՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյան՝ 4 տարի ժամկետով:

2. Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ.

1) Անահիտ Մանասյան՝ 4 տարի ժամկետով,

2) Աշխեն Ղարսլյան՝ 4 տարի ժամկետով:

Որոշվել է ձեւավորել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով՝ հետեւյալ կազմով.

1. Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներ.

1) Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյան՝ 4 տարի ժամկետով,

2) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյան՝ 4 տարի ժամկետով,

3) Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյան` 4 տարի ժամկետով,

4) Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյան՝ 3 տարի ժամկետով,

5) Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից (քաղաքացիական մասնագիտացմամբ)՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյան՝ 3 տարի ժամկետով,

6) Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից (քրեական մասնագիտացմամբ)՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյան՝ 3 տարի ժամկետով:

2. Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ.

1) Սյուզաննա Սողոմոնյան՝ 4 տարի ժամկետով,

2) Դավիթ Հակոբյան՝ 3 տարի ժամկետով:

Որոշում է հրապարակվել նաեւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանին՝ 5 տարի ժամկետով ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավոր անդամ ընտրելու մասին:

Որոշվել է նաեւ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից որպես ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Հենրիկի Խունդկարյանի թեկնածությունն առաջարկել ՀՀ Ազգային ժողովին՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար:

Բոլոր որոշումներ ստորագրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Տպել