News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները միակ արաբական և իսլամական երկիրն է, որը բացահայտ քննադատել է Ստամբուլի «Այա Սոֆիան» մզկիթի վերածելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը: Ներկայացնում ենք ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամիի հարցազրույցը Ստամբուլի Այա Սոֆիան մզկիթի վերածելու՝ Թուրքիայի որոշման շուրջ:

Հուլիս ամսին Թուրքիան հայտարարություն տարածեց, որ որոշում է կայացվել Ստամբուլում գտնվող հանրահայտ «Այա Սոֆիան» վերածել մզկիթի, և ինչպես Բարձրագույն իշխանությունն է նշում՝ Այա Սոֆիան 86 տարի առաջ անօրինական կերպով էր վերափոխվել թանգարանի։ Ի՞նչ կարծիք ունեք այս իրադարձության վերաբերյալ, տիկին ալ Սալամի։

Նախ և առաջ կցանկանայի նշել, որ ԱՄԷ-ն դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դեռևս 1971թ․ Էմիրությունների միավորումից 4 ամիս անց և այսօր էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ է։ Էմիրություններն իր հավատարմությունն է վերահաստատում այդ կառույցին նաև այս հարցում։ Ինչպես նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր տարածած հայտարարության մեջ․ «Այա Սոֆիան համարվում է պատմական Ստամբուլի մի մասը, և այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհայի ժառանգության ցանկում՝ որպես թանգարան։ Այն ճարտարապետական գլուխգործոց է և դարերի ընթացքում Եվրոպայի և Ասիայի փոխազդեցության եզակի վկայություն»։

Իսկ ինչպիսին է ԱՄԷ-ի պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի՝ Այա Սոֆիան մզկիթի վերածելու որոշման վերաբերյալ։

ԱՄԷ մշակույթի և երիտասարդության նախարար Նուրա ալ Քաաբին անդրադարձել է Թուրքիայի այս որոշմանը՝ նշելով, որ Ստամբուլում «Այա Սոֆիայի» կարգավիճակի փոփոխությունը կատարելիս հաշվի չի առնվել պատմական վայրի համամարդկային արժեքը, որը միշտ ձևավորել է համաշխարհային ժառանգություն, մշակութային և ժառանգական արժեք, այն եղել է կամուրջ՝ ժողովուրդներին մերձեցնելու և նրանց միջև ընդհանուր կապերը ամրապնդելու համար։

Կարծում եմ, որ այս վայրը մեծ պատմամշակութային արժեք ունի, այդ իսկ պատճառով վերջին շրջանում ականատես եղանք միջազգային հանրության քննադատություններին և դատապարտմանը, քանի որ այս թանգարանը տարբեր կրոնների հարուստ պատմությունն էր, քրիստոնեության և իսլամի երկխոսության խորհրդանիշն էր։

Ինչպես նաև, պետք է նշեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրակարգը համահունչ է ԱՄԷ-ի`հանդուրժողականության, կրթության, խաղաղության, զարգացման և ժառանգության պահպանման հանձնառությանը։ Տարիներ շարունակ ԱՄԷ-ն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազդեցիկ ֆինանսավորողներից մեկը, մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բազմաթիվ ծրագրերին, ինչպես նաև մշակել է նախաձեռնություններ՝ ի շահ համայն աշխարհի մարդկության։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Politico. Թուրքիայի քրիստոնյաների համար Սուրբ Սոֆիայի տաճարի հարցով որոշումը եւս մեկ հարված դարձավ
Սուրբ Սոֆիայում գրեթե 90 տարվա մեջ առաջին անգամ Կուրբան բայրամի պատվին նամազ է կատարվել
Նշվում է, որ նախկին քրիստոնեական տաճարում հավաքվել են իսլամի հազարավոր հետեւորդներ...
Էրդողանը Սուրբ Սոֆիայում նամազին Ղուրանից հատուկ հատվածներ է կարդացել (ֆոտո)
Այս հատվածները կարդալը հատուկ է ընտրվել, քանի որ Ֆաթիհա սուրայի հենց ֆաթիհա բառը նշանակում է «նվաճել», իսկ սուրայում Ղուրանի սկիզբն է իր հիմնական սկզբունքներով...
Էրդողանը միացել է հազարավոր աղոթողներին Սուրբ Սոֆիայի տաճարում
Էրդողանը եւ նրա նախարարները պիտակ դիմակներով ծնկի են եկել կապույթ գորգերի վրա նախքան արարողության սկսվելը․․․
Սուրբ Սոֆիայի տաճարի խորհուրդը․ Էրդողանը փուլ առ փուլ ի չիք է դարձնում Աթաթուրքի ռեֆորմները. Ստեփան Դանիելյան
Կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք Թուրքիայում, եւ ոչ միայն Թուրքիայում, մզկիթների են վերածվել, նաեւ կան մզկիթներ, որոնք, հակառակը, եկեղեցիների են վերածվել, մասնավորապես՝ Իսպանիայում...
Եգիպտոսի գլխավոր մուֆթին անթույլատրելի է համարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու որոշումը
Եկեղեցիները պետք է պահպանվեն այնպես, ինչպես կան եւ չվերածվեն մզկիթի...