News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանում նախատեսված նոր  տեսակի սերմերի  համար կազմակերպվող միջազգային սեմինարը վտանգի տակ է՝ անընդհատ հետաձգվելու պատճառով: Այս  մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասա «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ խոսելով նոր սերմերի փորձարկման, Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարի մասին:

«Զայրացած եմ, որ մեր մեկ տարվա աշխատանքը կազմակերպվելիք միջազգային սեմինարի հետ կապված չի ստացվում,փորձենք ևս 10 օր հետաձգել, բայց փրկել  այդ սեմինարը, որը մեզ համար շատ կարևոր է»,- ասաց նա:

Հրաչ Բերբերհանը համար՝ ասելով, որ միայն Ֆրեզնոյից  10-12 գիտնականներ  են գալու, որոնց թվում են նաև մեր հայրենակիցները, ովքեր ևս հետաքրքրված են Հայաստանում գյուղատնտեսական ոլորտի զարգացումով:

«Շատ վրդովված եմ, քանի որ նամակներ եմ ստանում  Բելգիայից, Հոլադիայից, որտեղ  ցավով են հայտնում, որ մենք չենք կարողանում  ինքնաթիռի հարց լուծել և ապահովել մուտք մեր երկիր:

Չի կարելի այսպես, մենք երկիրը փորձում ենք ոտքի հանել, մեր ֆերմերները հասան նրան, որ  Հայաստանի Հանրապետությունում կարտոֆիլը, սոխը և այլնը ապահովել ենք, սակայն մեզ  դրանում կառավարությունը ոչ  մի կերպ չի  աջակցել: Իսկ այսօր խոչընդոտել այդպիսի լուրջ սեմինարը, առնվազն անբարոյականություն է»:

Բերբերյանի խոսքով այժմ ֆիլմ են  նկարում Հայաստանում ֆերմերների աշխատանքների թեմայով. «Եվրոպական պետությունները թող տեսնեն՝ ինչպես եմ մեզ մոտ ֆերմերներն աշխատում և ինչ արդյունքների են հասնում, ունենք  դաշտեր, որտեղ մեկ հեկտարից ստացել ենք 70 տոննա բերք, նույնիսկ Հոլանդիայի բերքատվությունից է ավելի մերը, բայց հենց ցորենը ներկրեն, կտեսնեք՝ ինչ բունտեր կլինեն, քանի որ ներկրողը ձգտելու է բերել էժան ու անորակ ցորեն ու հենց ներկրեց, փախչելու է Հայաստանից»,- ասաց նա:

Նա նշեց նաև, որ ունենք արտահանման խնդիր, հիմնականում ծիրանի հետ հապված, ինչին ականատես եղանք  օրեր առաջ, դեղձն էլ քիչ, բայց արտահանվում է, նույնն է նաև խաղողի դեպքում:

«Այս տարի  տեսնենք՝ կկարողանա՞նք խաղող արտահանել թե՝ ոչ, քանի որ  խաղողի գնումների հարցն է մտահոգիչ. միգուցե գործարաններն այդ քանակությամբ չցանկանան ձեռք բերել, միակ բերքը, որ հույս ունեմ կարտահանենք և ներկրման կարիք էլ չի լինի, կարտոֆիլն է»,– ասաց Բերբերյանը:

Նա նշեց, որ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել Մոսկվայի մի բավական մեծ սուպերմարկետի հետ, որտեղ ամսական  մոտ 1000 տոննա կարտոֆիլ պետք է  տեղափոխել. «Չմոռանալով, որ այս տարի Ադրբեջանում երաշտ է եղել, բերքը պակաս է, իրանում  նույնպես, Ռուսաստանում էլ կարտոֆիլի վիճակը շատ վատ է, հետևաբար  մեր ներկայիս առավելությունը պետք է ճիշտ օգտագործել»,- ասաց նա:

Անդրադառնալով այս տարի գյուղոլորտի կրած վնասներին Բերբերյանը նշեց, որ այս տարի իհարկե գյուղատնտեսությունը վնասներ կրեց.

«Հատկապես Շիրակի գոտում ունեցանք կարկտահարություն,  բազմիցս եմ ասել, որ  հակակարկտային սարքերը չեն աշխատում, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ի վիճակի չէ այդ սարքերով պայքարել կարկտային երևույթների դեմ: Բազմիցս եմ ասել,  որ այդ սարքերը կարելի է փոխարինել հրթիռային կամ ավիացիոն, իսկ ամենալավը ցանցային պայքար տանելն է, քանի որ այն 100 տոկոսանոց արդյունք է ապահովում»,- ասաց Հրաչ Բերբեյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ո՞ր ակտիվներում է ավելի շահավետ պահել կապիտալը ներկայիս ճգնաժամի ընթացքում
Աշխարհում կա նաեւ որոշակի հետաքրքրություն անշարժ գույքի նկատմամբ...
Վարկային արձակուրդները եւ համաներումները Հայաստանում հնարավոր են. փորձագետը նշել է լուծման ուղիները
«Վարկային համաներումը բոլոր ուղղություններով եւ ամբողջությամբ` որպես պերմանենտ ​​միջոց, իհարկե անհնար է...
Տնտեսական անկման պայմաններում իշխող ուժը թվանկարչությամբ սխալ ազդակներ է տալիս բիզնեսին եւ ազգաբնակչությանը. Պարսյան
Եվ այսպես՝ 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական…
Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին. Փոխնախարար Արման Խոջոյանն Արարատի մարզում է
Առաջին կանգառը Ոստան գյուղում էր, որտեղից ստացված ահազանգերի հետքերով մեկնել էին պաշտոնյաները...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան նվազել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Տնտեսական անկումը շարունակվում է, իսկ իշխանությունը թիրախավորել է 2050 թվականը. ՀՅԴ-ական տնտեսագետ
Նման տեմպերի պարագայում 2020թ. կունենանք տնտեսական ակտիվության ցուցանիշի 10 տոկոսին մոտ անկում, որը գրեթե կչեզոքացնի 2018-2019թթ. այս ցուցանիշի հավաքական աճը…