News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հետսովետական երկրներում գաղափարախոսությունները մի կողմ են գցել, տեղը սիրում են ասել՝ «արժեքներ», մեր «արժեքները» սրանց «արժեքները», եվրոպական «արժեքները», ազգային «արժեքները», հեղափոխության «արժեքներ» և այլն։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Հրապարակախոս Վահան Իշխանյանը:

Նա գրել է. «Հարց, ի՞նչ արժեքներով են շարժվում այն մտավորականները, որոնք

1. մեղադրում են ժողովրդին համաճարակի տարածման համար ու մեղմորեն արդարացնում վարչապետին, երբ համար մեկ մեղավորը վարչապետն է ում անպատասխանատու վարքի պատճառով համաճարակից 1000֊ից ավել մարդ է մահացել, հազարավորների առողջությունն է վատացել, ու դեռևս չկա էլ համաճարակի կանխարգելման լուրջ ծրագիր։

2. ծածուկ հրճվում են, երբ վարչապետը ասֆալտին հասարակական ու քաղաքական գործիչներ է փռել տալիս։ Ընդհանրապես, ի տարբերություն այլ երկրների, նույնիսկ արևմտյան, Հայաստանում ոստիկանությունը հրապարկային վայրերում ինչ որ չափի մեջ էին բռնություն գործադրում, ասֆալտին փռելը, որ ԱՄՆ֊ի ոստկանների սիրած գործն է, վերջին Ֆլոյդի սպանությունն էլ ասֆլտին փռելու արդյունքում եղավ, Հայաստանում չկար։ Էս առավելությունն էլ վերացվեց, Փաշինյանի «նվերը» եղավ հայ հասրակությանը՝ որ ոստկաններին ստիպեց մարդկանց՝ անմեղ, թե կասկածյալ, քաղաքական գործիչ թե դիմակ չդնող շարքային անցորդ, ասֆալտին փռել։

3. ողջունում են, որ վարչապետը դատարաններ է շրջափակում, ՍԴ դատավորներ է հեռացնում, տալիս այնպես ավերում դատական համակարգը, որ շտկելը չգիտես ինչպիսի ճիգերով հնարավոր կլինի,

4. ուրախանում են, որ ԱԱԾ, ՀՔԾ, դատախազությունները վարչապետի անձնական հակառակորդների հետևից են ընկել, էնքան էթիկական սահման չունեն, որ նույնիսկ նրանց հարզատներին են հալածում՝ կանանց, աղջիկներին, ծնողներին

5. ու մեկ էլ իրենց կորցնում, զայրանում են, ջղայնանում, որ Փաշինյանը Լուկաշենկոյին նախագահ վերընտրվելու առթիվ շնորհավորել է՝ վայ վայ, «բռնապետին շնորհավորել է»։

Այսպես 5 «արժեք» որոնք մի մարդու գլխում են, քյարփինջ ծախողի չէ, մտավորականի՝ հասարակական, քաղաքական գործիչներ, գրող և այլն։ Հարցը հռետորական չի, շատ լուըջ է, ո՞րն է նրանց արժեքները, իրենք չեն սահմանում, փորձեցի սահմանել այդ «արժեքը», չստացվեց։

Տպել