News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվան մտադիր է կարգավորել ձերբակալված ռուս լրագրողների հետ կապված իրավիճակը եւ պնդում է, որպեսզի նրանք շուտափույթ ազատ արձակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի հետ բանակցությունների ավարտից հետո, փոխանցում է Sputnik-Բելառուս-ը:

«Բնականաբար, մենք զբաղվում ենք հարցով, որը վերաբերվում է մեր լրագրողների, մեր քաղաքացիների հետ կապված իրավիճակին: Եվ ես անդրադարձել եմ այս թեմային Բելառուսի արտաքին գործերի նախարարի հետ զրույցի ընթացքում` պնդելով, որպեսզի մեր լրագրողները շուտափույթ կերպով ազատ արձակվեն»,- ասել է Լավրովը:

Ըստ նրա` Մոսկվան հասկանում է, որ ձերբակալվածներից շատերը հավատարմագրում չունեն:

«Բայց միեւնույն ժամանակ, մենք գիտենք, որ դրա համար դիմել են ժամանակին` բոլոր կանոնների եւ ընթացակարգերի համաձայն: Այստեղ անհրաժեշտ է, իհարկե, իրավիճակը լուծել` առաջին հերթին հումանիստական նկատառումներից ելնելով»,- ասել է Լավրովը:

Երկուշաբթի Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մաքեյը հեռախոսազրույց էր ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Հաղորդվում էր, որ «կողմերը կարծիքներ են փոխանակել Բելառուսում իրավիճակի ներկայիս զարգացման վերաբերյալ, այդ թվում` ներքաղաքական գործընթացներում արտաքին ուժերի միջամտության համատեքստում»: Խոսքը նաեւ «ծագած պրակտիկ բնույթի օպերատիվ հարցերի» լուծման մասին էր, նշվում է Բելառուսի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո մի շարք ռուս լրագրողների ձերբակալության մասին, այդ թվում` Sputnik-Բելառուս-ի թղթակից Եվգենի Օլեյնիկի:

Այս օրերին Բելառուսում ձերբակալվել են նաեւ Daily Storm-ի աշխատակիցներ Անտոն Ստարկովը եւ Դմիտրի Լասենկոն, «Մեդուզա»-ի լրագրող Մաքսիմ Սոլոպովը, RT-ի թղթակից Կոնստանտին Պրիդիբայլոն, «Դոժձ» հեռուստաալիքի թղթակիցներ, RT-ի ստրինգերները, ովքեր համագործակցում են Ruptly վիդեո գործակալության հետ, լրագրող Սեմյոն Պեգովը: Երկար ժամանակ հայտնի չէր «Ռուսաստանն այսօր»-ի ֆոտոլրագրող Իլյա Պիտալեւի ճակատագրի մասին: Երեքշաբթի կեսօրին հայտնի դարձավ, որ Պիտալեւը գտնվում է Ժոդինոյի նախաքննական կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ