News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մինչ այս պայթյունը, հետախուզություն անելով իմ ընկերների միջոցով, հայտնաբերեցինք, որ լիբանանահայության 75-ից 80 տոկոսը ճամպրուկային տրամադրության մեջ է, և որոշել է երկիրը թողնել տարբեր պատճառներով։ Այս մասին «Նոյյան տապան»-ի ուղիղ եթերում հայտարարեց պատմական գիտությունների թեկնածու, լիբանանահայ Գևորգ Յազճյանը։

«Ինչքան էլ այնտեղ կաթողիկոսը, կուսակցություններն ասում են՝ պետք է մնանք կառչած և այլն, եղբայր, մի լսեք նրանց, ամեն մեկը թող իր գլխի ճարը տեսնի, և եթե որոշել են, որ ուզում են իրենց սերուդները հայ մնան, միակ երաշխավորված վայրը հայրենիքն է»,- ասաց նա։

Ըստ Գևորգ Յազճյանի՝ այսօր լիբանանահայ գաղութը միաժամանակ դիմագրավում է չորս աղետի՝ կորոնավիրուսին, Լիբանանի ֆինանսական համակարգի փլուզմանը,  Լիբանանում թուրքական գաղութի գոյությանը, որոնք բացահայտ հակահայկական ուղղվածություն ունեն, և Բեյրութի նավահանգստում տեղի ուենցած  պայթյունի հետևանքներին։

«Ես կասկածում եմ, որ նույնիսկ համահայկական ուժերով կկարողանանքայս աղետից դուրս գալ։ Հիմա հարյուրներով, եթե հազարներով գալու են Հայաստան, բարի գան, ես միշտ դրա խրախուսողն եմ եղել, և հիմա էլ եմ ասում՝ Իրանից մինչև Եգիպտոս, քանի որ այդ երկրներում կան նավթագազային հսկայական պաշարներ և այդ տարածաշրջանում կա Իսրայել պետությունը, այդ երկրները հանգիստ չեն ունենալու, տուժելու են, և բնականաբար տուժելու են նաև հայկական գաղութները։ Օր առաջ դուրս եկեք, այդ խոսքերը, որ մենք այստեղ գաղութ, ունեցվածք ունենք, դրանք բոլորն այսպես թե այնպես փուլ են գալու։  Միակ ապահով վայրը աշխարհում երկու կողմից թշնամի պետություններով Հայաստանի Հանրապետությունն է։ Բայց գալով Հայաստան, օդանավակայանում պլակատ բռնել և ասել՝ բարով եկաք Հայաստան, դրանով չի վերջանում, հակառակը՝ սկսվում է, իսկ այսօր կարծես թե սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի միակ գործառույթը եղել է՝ օդանավակայանում գնալ  այդ պլակատները բռնել ու մարդկանց բերել, բայց հետո հարցեր են ունենալու»,- նկատեց Գևորգ Յազճյանը։

Ըստ նրա՝ պետք է միշտ  պատրաստ լինեինք, որ  մեր հայրենակիցները հնարավոր է վերադառնան հայրենիք։

«Իմ կարծիքով՝ պետք է ստեղծվի հասարակական կազմակերպություն կամ գրասենյակ, որը միջանկյալ օղակ լինի եկողների և պետական մարմինների միջև»,- շեշտեց նա։

Բացի այդ Գևորգ Յազճյանը կարևորում է, որ սփյռուքից եկող հայերին արտոնություններ տրվեն։ Նա նշում է, որ օրենքի շրջանակներից դուրս ոչինչ չեն ուզում անել։

«Բայց մի հարց քաղաքապետին, օրեր առաջ ասում էր, որ իր այսօրվա աշխատավարձը նախկին եկամտի  8-10 տոկոսն էլ չի կազմում, լավ, Աստված տա ամսական ունենաս 10 մլն դրամ եկամուտ  քո դերասանական խաղի շնորհիվ, դու մտնո՞ւմ ես ուրիշների իրավիճակի մեջ, որ օրինակ՝ այս մարդը 5-6 ամիս ո՞նց պետք է աշխատի։ Արտակարգ դրություն է չէ՞, չեք կարողանո՞ւմ երկու օրվա մեջ ժամանկավորապես կարգադրություն հանել, որ օրինակ, այս մարդը, որը կրպակ է դրել, ամեն ամիս այս կամ այն հարկը վճարի»,- վրդովված նշեց նա։

«Մեր ժողովուրդը շատ կարեկից է, այս վերջին օրերին ինձ մարդիկ զանգում, ցավակցություն են հայտնում, օժանդակություն տրամադրում։ Ես մի թոշակառու հարևան ունեմ, երեկ այնքան հուզվեցի, երբ ասաց, որ գնացել է «Հայաստան» հիմնադրամին 1000 դրամ է փոխանցել, գրել է, որ Բեյրութի իր հայրենակիցների համար է, բայց մյուս կողմից նայում ես պետական մարմիններին, անհոգի վերաբերմունք է։ Ինչո՞ւ, իրենք իրավունք չունեն, բոլորս հարկեր ենք վճարում, իսկ իրենք մեր վարձած պաշտոնյաններն են, պարտավոր են այս գործով զբաղվելու, իսկ եթե չեն զբաղվում, ապա  դա բացահայտ կոռուպցիա է, փողերը քամուն են տալիս, պետք է այս հակասությունները վերացնեն։ Պարոն Փաշինյանիից պահանջում եմ, որ ոչ միայն որոշում կայացնեն, այլև եթե արդյունք չի տալիս, հեռացնեն, վերջերս լսեցինք, որ 10 հոգու հեռացրեցին, պատճառների մասին չիմացանք, այո, ճիշտ է արվում, ով չի աշխատում, պետք է դուրս թռչի, բայց փոխարենը մարդկանց բերենք, որոնք կաշխատեն, դիմացիցնին կհարգեն,-հավելեց նա։ 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ