News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիան լիցենզիա կտրամադրի Արեւելյան Միջերկրածովում հետախուզության եւ գազի հորատման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: Այդ քայլն էլ ավելի կուժգնացնի Հունաստանի հետ հարաբերությունները, հաղորդում է Reuters-ը:

Նախօրեին Թուրքիան հետախուզական նավ է ուղարկել Հունաստանի եւ Կիպրոսի ափերի մոտ: Անկարայում հայտարարել են, որ ծովային համաձայնագիրը, որնա անցած շաբաթ ստորագրվեց Հունաստանի եւ Եգիպտոսի միջեւ, ցույց է տալիս, որ չի կարելի վստահել Աթենքին:

Չավուշօղլուի խոսքով՝ Oruc Reis հետախուզական նավը կշարունակի աշխատանքը, իսկ Անկարան մինչեւ օգոստոսի վերջ լիցենզիա կտրամադրի Արեւելյան Միջերկրածովում հետախուզության եւ գազի հորատման համար:

«Մեր վճռականությունն անսասան է: Մենք այդ հարցում որեւէ փոխզիջման չենք դիմի»,-ասել է Չավուշօղլուն:

Հունաստանում հայտարարել են, որ ԵՄ արտաքին գործերի հարցով Խորհրդի նիստ կհրավիրվի:

ԵՄ-ն երկխոսության կոչ է արել: «Վերջին իրադարձություններն անհանգստություն են առաջացնում»,-ասել է արտաքին գործերի հարցով եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

Թուրքիայի նախագահ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ երկամսյա բանակցությունները հանգեցրել են փոխըմբռնման, սակայն այն խախտվել է Հունաստանի եւ Եգիպտոսի միջեւ կնքված գործարքի պատճառով:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել