News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կրկին ուժեղացված ստուգայցերով՝ կրկին հյուրանոցներում․ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերն այսօր, ի թիվս տարբեր ոլորտներում գործող այլ տնտեսավարողների, դիտարկել են նաեւ խոշոր հյուրանոցներ եւ հանգստյան տներ։ Մշտադիտարկումներն իրականացվում են ԱԱՏՄ տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից՝ Երեւանում եւ բոլոր մարզերում՝ համաժամանակյա։

Ջերմուկում ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով ստուգայց է կատարվել մի շարք հյուրանոցներում։ Ըստ դիտարկումների՝ սահմանված անվտանգության նորմերի պահպանումն առավել բարվոք պատկեր է գրանցում, սակայն մեծաթիվ են դիմակ չկրելու դեպքերը:

Համաժամանակյա այցերը շարունակվել են Սեւանի ափամերձ հյուրանոցներում, մասնավորապես, Շորժայի հատվածում։

Այս տարածքներում զգալի խախտումներ են գրանցվել, ամենամտահոգիչը՝ կապված ախտահանումների, սահմանված թվով փակվող աղբամանների, գրանցամատյանների, ախտահանման նյութերի բացակայության հետ։

Այս հատվածում գործող մի շարք հանգստյան տների կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

Մշտադիտարկումների շրջանակն այսօր ընդգրկել է խմիչքի խոշոր արտադրություններ Արմավիրի մարզում, կարի խոշոր արտադրություններ՝ Վանաձորում, բժշկական հիմնարկներ, բանկային, արտադրական եւ սպասարկման օբյեկտներ՝ Երեւանում, ատամնաբուժական կաբինետներ, գեղեցկության սրահներ, դեղատներ Երեւանում եւ ոչ միայն։

Նախորդ օրերին արձանագրված խախտումների հիմքով այսօր կասեցվել է նաեւ 5 հյուրանոցի գործունեություն․ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Վանիկ Ստեփանյան» Ա/Ձ՝ Սևան, «Արզական գիտաժողովների տուն» ՍՊԸ՝ Արզական, «Լիվադ» ՍՊԸ՝ Աղվերան, «Արզականի երեքնուկ» ՍՊԸ՝ Աղվերան «Վահե Կամո» ՍՊԸ` Սեւան։

Ի համեմատություն հունիսի եւ հուլիսի ցուցանիշերի՝ օգոստոսին ԱԱՏՄ ուժեղացված մշտադիտարկումների ընթացքում արձանագրվող խախտումները շեշտակի նվազել են։ Կտրուկ նվազման միտում են ցուցաբերում նաեւ ԱԱՏՄ թեժ գծով ստացվող ահազանգերը։ Դիտարկվող տասնյակ տնտեսավարողներից ներկայում կասեցման է գնում մի քանիսը միայն։

Եթե նախորդ ամիսներին խախտումներն առավել հաճախակի էին ատամնաբուժական կենտրոններում ու գեղեցկության սրահներում, ապա ներկայում դրանք զգալի են հյուրանոցներում եւ հանգստյան տներում։

Կապված այս շրջանում զբոսաշրջության ակտիվացման հետ՝ տեսչական մարմինն ուժեղացրել է հսկողությունը նաեւ այս ոլորտում գործող տնտեսավարողների հանդեպ:

ԱԱՏՄ-ն հերթական անգամ շեշտում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման․ այլաապես կկիրառվի վարչական պատասխանատվություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արքայազն Չարլզը «Մարշալի պլանի» կոչ է արել` բնության, մարդկանց եւ մոլորակի փրկության համար
Նրա խոսքով` առանց արագ եւ անհապաղ գործողությունների մենք աննախադեպ տեմպերով եւ մասշտաբով բաց կթողնենք վերականգնման եւ ավելի կայուն եւ ներառական ապագայի հնարավորությունների պատուհանը...
Օրերս կպարգևատրվեն 100-ից ավելի բուժաշխատողներ, այդ թվում՝ «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչներ. վարչապետի խոսնակ
Գեւորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար…
ԵՏՀ-ում վստահ են ԵԱՏՄ երկրների համատեղ գործողությունների արդյունավետության մեջ կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեպքում
«Պլանն այդ թվում նաեւ մասնագետների համատեղ վերապատրաստում, բուժաշխատողների որակավորման բարձրացման դասընթացներ եւ շատ այլ միջոցառումներ է ներառում...
Պուտինը հայտնել է կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութի առաջիկա գրանցման մասին
«Ի դեպ, շուտով կգրանցվի կորոնավիրուսի դեմ երկրորդ հակավիրուսային պատվաստանյութը...
Վրաստանում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել
Վրաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 25-րդ հիվանդը...
Վարչապետն ասաց, որ կոնկրետ երկու երկիր կորոնավիրուսի թվերը արհեստականորեն իջեցրել են. ակցիայի մասնակից
Ասաց, որ երկու երկիր կա, որ արհեստական իջեցրած թվեր են ցույց տվել: Մեր կառավարությունը չեն գնացել կեղծիքների...