News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կառոլինայի նահանգային համալսարանի գիտնականներն առաջարկել են չփրկել Վենետիկը ջրհեղեղներից, գրում է Oane-ը՝ հղում անելով Climate Change ամսագրին:

Մոլորակի կյանքը անընդհատ փոխվում է: Դրանից ելնելով՝ ավելի ու ավելի շատ ռեսուրսներ են ծախսվում հանրային ձեռքբերումները իրենց սկզբնական տեսքով պահպանելու համար: Գիտնականներն առաջարկել են այլ կերպ նայել այս իրավիճակին:

Նրանց կարծիքով՝ Համաշխարհային ժառանգության օբյեկտները պետք է համապատասխանեն այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում աշխարհում: Այսպես, օրինակ, աննպատակահարմար է փորձել Վենետիկը փրկել ջրհեղեղներից՝ դրա վրա մեծ ջանք ու գումար ծախսելով: Ընդհակառակը, կլիմայի փոփոխության հետեւանքով ժառանգության տուժած օբյեկտները, ներառյալ Վենետիկը, կարող են մարդկության համար հիշեցում լինել գլոբալ տաքացման հետեւանքների մասին: Մասնագետները հորդորում են օգտագործել հանրային ձեռքբերումների նոր բաժանումը, որի մեջ կմտնեն նաեւ «Համաշխարհային ժառանգության օբյեկտները՝ կլիմայի փոփոխության շրջանակներում»:

Նրանք վստահ են՝ այսպիսի անվանումն ի վիճակի է լավագույնս ճանաչել սպառնալիքի տակ գտնվող օբյեկտները եւ ռեսուրսներն ուղղել նրանց: «Դա գրեթե նման է կենդանիների անհետացող տեսակների ցուցակին»,- ասում են գիտական աշխատության հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել