News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 9-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի։

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները ճշտեցին նրանց ինքնությունը՝ հայր եւ որդիներ էին։ Նրանցից բացատրություն վերցնել չհաջողվեց։

Շարունակելով օպերատիվ միջոցառումները՝ ոստիկանները պարզեցին, որ նրանք դանակահարվել են Եղիշե Թադեւոսյան փողոցում։

Դեպքի վայրում նույնպես իրավապահները ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու համար։ Շուտով պարզվեց, որ դանակահարվածները կենցաղային հարցերի շուրջ վիճել են հարեւանի հետ։ 44-ամյա կասկածյալը, մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա խոստովանել է կատարածը։

44-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կրասնոդարում գնդակահարել են անշարժ գույքի խոշոր գործակալության բաժնի ղեկավարին ու նրա կնոջը, իսկ մարմինները նետել ջրհորը
Մարմինները՝ գլխին հրազենային վնավածքով գտնվել են սեպտեմբերի 17-ին Բելոզյորնի քաղաքամերձ գյուղի տարածքում ջրհորի մեջ․․․
Հռոմի Պապը ցանկանում է Սուրբ Մարիամին «ազատել» մաֆիայից
Ոստիկանները Մասիսում խոշոր չափերի թմրանյութ են հայտնաբերել
Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, ինքն է աճեցրել իր օգտագործման համար…
Ռուսաստանում հայտնաբերվել է հանցավոր խումբ, որի կազմում Հայաստանի քաղաքացիներ են եղել
Դերերի բաշխման համապատասխան՝ հանցագործները անօրինական ծառայություններ են մատուցել օտարերկրյա քաղաքացիներին՝ Մոսկվայում եւ Մոսկովյան մարզում նրանց բնակությունը օրինականացնելու համար․․․
Ադրբեջանի գլխավոր գողի ժառանգը հայտարարել է «կայսրության» նկատմամբ իր իրավունքների մասին
Նամիկը Գուլիի կարտելի միակ լիիրավ սեփականատերն է...
Կովը՝ սպանության պատճառ. ամբաստանյալի աթոռին նախկին պաշտոնյա է
Այնուհետեւ ինքնակամ ներկայանում է Ոստիկանություն, երբ իմանում է, որ դանակարահվածը հիվանդանոցում…