News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը:

Նախարար Պետրոսյանը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել են Ռոմանոս Պետրոսյանին, մաղթել նրան հաջողություն, անսպառ եռանդ եւ արդյունավետ աշխատանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել