News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Չինարի գյուղում հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորում ստացած Արամայիս Հովակիմյանն արդեն ապաքինվել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, NEWS.am-ի հետ  զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

«Այս պահին նա գյուղի մեջ  կանգնած է, նրա հետ ամեն ինչ նորմալ է»,- ասաց  գյուղապետը:

NEWS.am-ը զրուցեց  նաեւ վիրավորում ստացած Արամայիս Հովակիմյանի հետ, որը վստահեցրեց, որ իր հետ ամեն ինչ լավ է. «Շատ թեթեւակի ցավեր ունեմ, բայց դրանց ուշադրություն չեմ դարձնում, ի շնորհիվ մեր բժիշկների  արդեն լավ եմ»,- ասաց  նա:

Հիշեցնենք, որ  հուլիսի 17-ին Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը  վիրավորվել էր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից: Նրա մոտ  առկա էր մարմնի մակերեսի մոտ 10%-ի  այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել