News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Facebook Inc.-ը ԱՄՆ-ի քաղաքական կապեր ունեցող հրատարակիչներին թույլ չի տա լուրերի տեսքով գովազդ տեղադրել, քանի որ երկիրը պատրաստվում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին:

Նոր քաղաքականության համաձայն, ցանկացած քաղաքական կապ ունեցող հրատարակիչներին նախկինի պես կթույլատրվի գրանցվել որպես նորությունների էջ, բայց ընկերությունը որոշ սահմանափակումներ կմտցնի: «Նման կապեր ունեցող լրատվական էջերը իրավունք չեն ունենա ընդգրկվել Facebook News բաժնում»:

Facebook-ը հայտարարել է, որ կընդլայնի գովազդի ավտորիզացման իր քաղաքականությունը քաղաքական կողմնորոշում ունեցող հրատարակիչների վրա: Այս քաղաքականության համաձայն, հարթակը կպարզի, թե ով է վճարել այն գովազդի համար, որը պարունակում է սոցիալական հարցերի եւ ընտրությունների վերաբերյալ կարծիքների վրա հիմնված բովանդակություն:

«Քաղաքական կապեր ունեցող հրատարակիչներին հայտնաբերելը մեզ համար նոր գործընթաց է, բայց մենք կսովորենք եւ անհրաժեշտության դեպքում կհարմարվենք»,- հավելել է Facebook-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել