News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Զայրացած եւ սգացող ցուցարարները բարձրաձայն կարդացել են օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով զոհված առնվազն 171 մարդու անունները եւ պահանջել են Լիբանանի նախագահի եւ այլ պաշտոնյաների հրաժարականը, որոնց նրանք մեղադրում են ողբերգության համար:

Ակցիայի մասնակիցները տարել են զոհերի լուսանկարները, իսկ մեծ էկրանին ցուցադրվել է անցյալ երեքշաբթի նավահանգստում պայթյունից հետո քաղաքի վրա բարձրացող սնկանման ամպի կադրերը, որի հետեւանքով մոտ 6000 մարդ վիրավորվել է, իսկ հարյուր հազարավոր մարդիկ անօթեւան են մնացել։

«Նա գիտեր» գրված էր նախագահ Միշել Աունի լուսանկարի տակ։ «Կառավարությունը հեռանում է, կառավարությունը գալիս է, մենք կշարունակենք մինչեւ նախագահն ու խորհրդարանի խոսնակը հեռանան»:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հուլիսին նախագահին եւ վարչապետին նախազգուշացվել է նավահանգստի պահեստներից մեկում ամոնիումի նիտրատ պահելու մասին:

Աունը, ով խոստացել է անցկացնել արագ եւ թափանցիկ հետաքննություն, երեքշաբթի օրը Twitter-ում գրել է․ «Ես խոստանում եմ բոլոր լիբանանցիներին, որ չեմ հանգստանա, մինչեւ հայտնի չդառնան բոլոր փաստերը»:

Բողոքի ցույցերի չորրորդ օրը անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել իրենց վրա քարեր նետով ցուցարարների դեմ:

Լիբանանցիներին չի հանգստացրել վարչապետ Հասան Դիաբի կառավարության հրաժարականը, նրանք պահանջում են հեռացնել նրանց, ում իրենք համարում են կոռումպացված իշխող դասակարգ, որին մեղադրում են երկրի աղետների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել