News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի նախարարությունը արտասահմանյան գործընկերներին կոչ է անում օբյեկտիվորեն եւ առանց հույզերի հասկանալ Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները՝ առանց հապճեպ հայտարարություններ անելու: Այս մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով եվրոպական մայրաքաղաքներից հնչող մի շարք հայտարարությունները՝ ուզում ենք ընդգծել, որ մենք անտարբեր չենք Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ մեր արտասահմանյան գործընկերների արձագանքի հանդեպ: Իհարկե, մենք ուշադիր հետեւում ենք դրան:

Միանգամայն անընդունելի է, թե որքան արագ եվրոպական մի շարք պաշտոնյաներ մեր երկրի համար ամենակարեւոր քաղաքական հայտարարությունները արեցին, նույնիսկ առանց փորձելու օբյեկտիվորեն պարզել եւ իրատեսորեն գնահատել իրավիճակը: Բարձրագույն եւ բարձր մակարդակի առանձին աղմկոտ եզրակացություններ հիմնված են միակողմանի տեղեկատվության եւ բացահայտ ստի վրա: Մասնավորապես, հայտարարվեց մարդու մահվան մասին, նույնիսկ առանց տեղեկատվության նվազագույն ստուգման: Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորի համար պարզ դարձավ, որ դա, բարեբախտաբար, չէր համապատասխանում իրականությանը, հայտարարությունները որեւէ ճշտման չենթարկվեցին: Բայց դրա հիման վրա արդեն նախատեսվում է կայացնել ԵՄ-ի հետ մեր երկրի հարաբերությունների համար ճակատագրական որոշումներ:

Ավելին, երբ մարդ իսկապես մահանում է, ողբերգությունը վերածում են ֆարսի՝ հորինելով բոլորովին անհավանական վարկածներ: Նախապես մեղավոր դարձնելով իշխանություններին:

Ավելի քան 250 տուժածներ, փողոցներում բարիկադներ, վարչական շենքեր գրավելու փորձեր... Հարձակում Լոնդոնում Բելառուսի դեսպանատան աշխատակիցների վրա: Սա դեռ խաղա՞ղ բողոք է: Էլ ի՞նչ պետք է կատարվի, որ կարծիքը օբյեկտիվ դառնա: Կբավարարի՞ քաղաքական խիզախությունը տեսնել գոնե նրանց, ովքեր ակնհայտորեն սադրում են:

Դեռեւս նախընտրական քարոզարշավից առաջ մենք դիմեցինք մեր գործընկերների օգնությանը՝ խոսելով ուղղակի արտաքին միջամտության փաստերի մասին: Մենք բազմիցս առաջարկել ենք ձեզ՝ այսօր մեզ քննադատողներին, միասին պարզել, թե ինչ է կատարվում։

Դրա փոխարեն, երկրորդ օրը արդեն պատժամիջոցների կոչեր են հնչում: Եվ դրանից հետո ինչպե՞ս կարող ենք հավատալ ձեր խորհուրդների անկեղծությանը:

Այո, մենք ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ին հրավիրեցինք սովորականից ուշ: Եվ դրա համար կան մի շարք ծանրակշիռ պատճառներ, որոնց մասին մենք նախապես տեղեկացրել ենք ձեզ: Բայց մենք միշտ, բոլոր քննադատական եզրակացությունների դեպքում ընդունել ենք ընտրությունների դիտորդական առաքելությունները: Ինչո՞ւ այս անգամ այդքան պատրաստակամորեն չեկաք: Չէ՞ որ կար դա անելու հնարավորություն, չնայած կրճատ ձեւաչափով, ինչպես եւ այլ երկրներում՝ համավարակի ժամանակ:

Մենք առաջարկում ենք օբյեկտիվ եւ առանց հույզերի հասկանալ, թե ինչը, ինչպես եւ ինչու է կատարվում այսօր Բելառուսում: Պատրաստ ենք այս թեմայի շուրջ կառուցողական եւ, ամենակարեւորը, օբյեկտիվ երկխոսության բոլոր արտասահմանյան գործընկերների հետ: Պատրաստ ենք ներկայացնել կոնկրետ անհերքելի փաստեր, որոնք բացահայտում են ընթացիկ իրադարձությունների նախապատմությունը, ներառյալ՝ արտերկրից միջամտությունը:

Մենք կոչ ենք անում բոլոր արտասահմանյան գործընկերներին կատարել կշռադատված վերլուծություն եւ հաշվի առնել բոլոր դիրքերը: Մենք չենք ասում, որ պետք է հրաժարվել ձեր ավանդական տեղեկատվության աղբյուրներից եւ կարծիքներից: Սակայն տեղեկատվությունը միանշանակ ավելի ամբողջական եւ արհեստավարժ կլինի, եթե այն համակողմանի լինի, այդ թվում` հաշվի առնելով պաշտոնական տվյալները եւ նրանց գնահատականները, ովքեր պատասխանատու են երկրում ստեղծված իրավիճակի համար:

Դիմում ենք մեր գործընկերներին, մեր հարեւաններին: Մի շտապեք անել այնպիսի հայտարարություններ, որոնք հասարակության մեջ անկայունություն են առաջացնում: Եթե սատարում եք անկախությունը եւ ինքնիշխանությունը, դրսեւորեք ոչ միայն սկզբունքայնություն, այլեւ պատասխանատվություն»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել