News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մինսկում շարունակվում են բողոքի ակցիաները: Ուժայինները լուսաձայնային նռնակներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ակցիային մասնակցում է մոտ 500 մարդ, հիմնականում՝ երիտասարդությունը:

Ոստիկանությունը ձերբակալություններ է սկսել: Պուշկինի պողոտայի եւ Պոնոմարենկոյի փողոցի խաչմերուկում երիտասարդները փորձել են բարիկադներ կառուցել:

Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ցույցեր են սկսվել երեքշաբթի: Չարտոնված ակցիայի վայր են մեկնել ՕՄՕՆ-ի ուժերը, որոնց հաջողվել է ամբողջությամբ հսկել իրավիճակը:

BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ այսօրվա ցույցերը խիստ տարբերվում են երեկվա ցույցերից: Երեկ 3հիմնական կետեր են եղել, որտեղ հավաքվել են ցուցարարները: Այսօր միասնական կետ չկա, մարդիկ հավաքվել են ոչ մեծ խմբերով:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ