News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Կառավարության արտահերթ նիստում այսօր՝ օգոստոսի 12–ին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու մասին նախագիծը։

Առաջարկվում է արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից, ժամը՝ 17։00-ից երկարացնել 30 օրով, մինչ սեպտեմբերի 11-ը, ժամը՝ 17։00-ն ներառյալ։

Արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգվում է 5-րդ անգամ, բայց այս անգամ սահմանափակումները մեղվում են։

«Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով  ինքնամեկուսացվում է, սակայն մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ, և բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացումը վերացվում է»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

Վերացվում է նաև ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, սակայն որոշակի կանոնները պետք է պահպանվեն։

«Անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջեւ՝ մինչև մեկուկես մետրի տարածության պահպանումը»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Մեղմացվում են նաև ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումները կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները։

«Թույլատրվում է դրանց կազմակերպումը, անցկացումը, և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները»։

Վերացվելու է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

Նախագծի զեկուցումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ, բայց պայմանով, որ մասնակցիները դիմակ պետք է կրեն, և պահպանեն սոցիալական հեռավորությունը։

«Բայց ես էլի ուզում եմ ասեմ, որ եթե Աստված չանի, այս թուլացումների արդյունքում մենք նորից թվերի բարձրացում ունենանք, մենք ստիպված կլինենք կրկին սահմանափակումներ մտնցել։ Եկեք սա արձանագրենք, մենք ելնում ենք հակահամաճարակային իրավիճակի վերլուծությունից, հիմա անկում է, և այդ պայմաններում հնարավոր է դարձել սահմանակումների թուլացումը»,- ընդգծեց  Նիկոլ Փաշինյանը։

 Վարչապետը հույս հայնտեց, որ վերջին անգամ են արտակարգ դրության ժամկետը երկարացնում, բայց նշեց, որ չի բացառում՝ ստիպված լինեն կրկին արտակարգ դրություն հայտարարել, եթե իրավիճակը սրվի։

«Չնայած մենք հիմա օրենսդրական կարագավորումներով փորձում են արտակարգ իրավիճակի ռեժիմով  մի շարք հարցեր կարգավորվող դարձնել, որպեսզի արտակարգ դրությունը միշտ և բոլոր  պայմաններում մեզ անհրաժեշտ չլինի»,- շեշտեց նա։

Կառավարությունը միաձայն ընդունեց Արտակարգ դրության ժամկետը երկարացնելու մասին նախագիծը։ Քվեարկությունյունից հետո  Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այսօր ԱԺ-ում հատուկ նիստ կգումարվի, և հարցը կզեկուցի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր․ «Նորք» ԻԿՀ-ի բաց նամակը
Արդարությունն էլ ենթադրում է, որ չի կարող անտեսվել այն կոլեկտիվը, որն իսկապես եղել է ու կա հիվանդության դեմ պայքարի․․․
Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով
Շփման շրջանակս մեծ է…
Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել վարակների վերահսկման տարածաշրջանային նախաձեռնություն ստեղծել
ՄԱԿ Գլխավոր ասամբլեային ուղղված տեսաուղերձում նա նշել է, որ կյանքի եւ անվտանգության կոլեկտիվ պաշտպանությունը հիմք կդնի միջազգային հանրության հետ համագործակցության ճանապարհով Հյուսիսային Կորեայի անվտանգության ապահովմանը․․․
Համավարակը փոփոխություններ է մտցրել Նոբելյան մրցանակի հանձնման արարողության մեջ
Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման 2020 թվականի արարողությունը, որն ավանդաբար դեկտեմբերի 10-ին անցկացվում է Օսլոյի քաղաքապետարանում, այս տարի կորոնավիրուսի բռնկման պատճառով կանցկացվի կրճատված տարբերակով՝ քաղաքային համալսարանում․․․
Պուտին. Համավարակի ընթացքում անհրաժեշտ է «վերացնել սահմանափակումներն ու պատժամիջոցները»
Սա իսկապես ամենասուր գլոբալ սոցիալական խնդիրն է, ուստի քաղաքականության առաքելությունն այժմ առեւտրի, համատեղ նախագծերի եւ արդար մրցակցության համար ճանապարհ հարթելն է․․․
Սի Ցզինպինը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսը
«Մենք չենք ցանկանում ներքաշվել սառը կամ «տաք» պատերազմի մեջ»․․․
Ամենաշատ