News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները մասնագետների կողմից հաստատման դեպքում մոտ 600 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կարտադրեն: Այս մասին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփն ասել է օգոստոսի 11-ին կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մի քանի լավ լուր ունենք պատվաստանյութերի վերաբերյալ... Մենք համաձայնություն ենք ձեռք բերել (ԱՄՆ բիոտեխնիկական) Moderna ընկերության հետ` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 միլիոն դեղաչափի արտադրության եւ մատակարարման վերաբերյալ,- ասել է Թրամփը լրագրողներին:- Դաշնային կառավարությունը կֆինանսավորի չափաբաժինների գնումը, մենք դրանք կգնենք»: Նախագահը հիշեցրել է իշխանությունների համագործակցության մասին պատվաստանյութի մշակմամբ զբաղվող այլ ընկերությունների հետ:

«Երեք թեկնածու պատվաստանյութ այժմ մոտեցել է կլինիկական փորձարկումների երրորդ եւ վերջին փուլին: Մենք ներդրումներ ենք կատարում պատվաստանյութերի մշակման եւ արտադրության մեջ,- նշել է նա:-  Զինվորականները պատրաստ են ապահովել վեց թեկնածու պատվաստանյութի արագ տեղափոխումը, երբ (պատվաստանյութերը) ամբողջությամբ հաստատվեն Սննդամթերքի եւ դեղամիջոցների սանիտարական վերահսկման վարչության (FDA) կողմից: Մենք շատ արագ շարժվում ենք դեպի հաստատումը»:

«Մենք պատվաստանյութի 100 միլիոն դեղաչափի արտադրության ճանապարհին ենք, երբ պատվաստանյութը հաստատվի: Դրանից հետո կարող է շատ արագ լինել նաեւ 500 միլիոն դեղաչափ, այդպիսով կլինի 600 միլիոն դեղաչափ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Ինչպես նշել են Սպիտակ տանը, վեց պատվաստանյութի մշակման մեջ պետական ​​ներդրումների ընդհանուր ծավալը ավելի քան 12 միլիարդ դոլար է կազմում: Բացի այդ, վարչակազմը համագործակցում է հարակից բժշկական պարագաների` ամպուլների, ներարկիչների եւ այլն, արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ: Նաեւ դեղամիջոցների ավելի քան 140 կլինիկական փորձարկում է իրականացվում, իսկ FDA-ն արտոնագրեր է տրամադրել ավելի քան 200 թեստի համար, որից գրեթե 170-ը մոլեկուլային է, մոտ 40-ը` հակամարմինների առկայության, իսկ երկուսը` հակագենների առկայության:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ