News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Սիրիահայ գործարար Արա Տագեսյանը երկու տարի առաջ՝ 2018թ, որոշել է նաև  Հայաստանում իր բիզնեսը սկսել, զբաղվել գյուղատնտեսությամբ, և 200 հա հողատարածք է գնել Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում, բայց հանդիպել է այնպիսի խոչընդոտների, որոնք սպասելի չէին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նրչա փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Ըստ նրա՝ խոչընդոտներ առաջացնողը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։

«Այս ասուլիսը հրավիրել ենք նրա համար, որովհետև այլևս սպառված են բոլոր հնարավոր միջոցները, երկու տարի փորձել ենք բոլոր ատյաններով պայքարել, ուղղակի իրավապահ մարմինների չաշխատելու, ինչպես նաև իշխանական պատգամավորի միջամատության արդյունքում մենք հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ երկու տարի որևէ գործունեություն չի ստացվել ծավալել»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ իշխանական պատգամավորը հրահրել է զանգվածային անկարգություններ։

«Մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, քրեական գործ էր հարուցվել, բայց քննչական մարմինները ոչ  մի բան չէին ձեռնարկում,  երկար  դժվարություններից հետո դատարանը օրեր առաջ բավարարեց մեր բողոքը և գտավ, որ խախտվել են պարոն Տագեսյանի իրավունքները»,– ասաց նա։

Սիրիահայ գործարարը պատմեց, որ վեց տարի առաջ է Հայաստան տեղափոխվել։ Այն ժամանակ բիզնեսով զբաղվելու ցանկություն չեն ունեցել, որովհետև չէին վստահում, տեսնում էին, որ բիզնեով զբաղվելը  բավականին դժվար է։ Բայց հեղափոխությունից հետո՝ խանդավառված մտափոխվել են և հողատարածք գնել ու փաստաբանի օգնությամբ պարզել, որ ամեն ինչ կարգին է, խանգարող ոչինչ չկա։

Դեռ չհասցնելով նույնիսկ հողը վարել, ըստ պարոն Տագեսյանի՝ գյուղացիները համախմբվել են և փորձել են վռնդել գործարարին այդ տարածքից։

«Հայաստանյան տերմինաբանությամբ՝ այնտեղից մեզ լարեցին, չթողեցին, որ ինչ-որ աշխատանք կատարենք։ Այսինքն՝ մենք փորձեցինք ներդրում անել, բայց գրեթե  երկու տարի է ոչնչի վրա ժամանակ ենք վատնել»,- պատմեց նա։

Փաստաբանը հավելեց, որ գյուղացիների դժգոհությունը եղել է այն, որ այդ տարածքը արոտավայրեր են ժամանակին եղել և ցանկանում են, որ հիմա էլ դրա համար ծառայի։

«Պարոն Տագեսյանն ասել է, որ իր կողմից 50 հա տալիս է համայնքին։ Անգամ ասել է, որ միանգամից 200 հա վրա չի սկսի աշխատել, քիչ-քիչ կսկսեմ, և խոստացել է, որ համայնքում աշխատատեղեր կստեղծի։ Ինչ-որ մեկը հրահրեց գյուղացիներին և գյուղացիները չհամաձայնեցին»,- պատմեց Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ այդ ինչ–որ մեկը Ռուստամ Բաքոյանն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ