News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի առանձին հատվածներում օգոստոսի 13-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ տեղ-տեղ սպասվում է կարկուտ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու արագացում` մինչեւ 15-20 մ/վ արագություն: Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ աստիճանաբար կնվազի: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում գիշերը եւ երեկոյան տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` մինչեւ 15-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19 +21, վաղը ցերեկը` +31 +33:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` +11 +15, ցերեկը` +20 +24,

Կոտայքի լեռներում գիշերը` +11 +15, ցերեկը` +20 +24,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +16 +19, ցերեկը` +30 +32,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +11 +15, ցերեկը` +20 +24,

Լոռիում գիշերը` +10 +15, ցերեկը` +21 +26,

Տավուշում գիշերը` +15 +19, ցերեկը` +24 +29,

Արագածոտնի լեռներում գիշերը` +11 +15, ցերեկը` +20 +24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +16 +19, ցերեկը` +29 +31,

Արարատում գիշերը` +17 +21, ցերեկը` +30 +33,

Արմավիրում գիշերը` +17 +21, ցերեկը` +30 +33,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +11 +15, ցերեկը` +20 +24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +17 +21, ցերեկը` +30 +33,

Սյունիքի հովիտներում գիշերը` +16 +21, ցերեկը` +28 +32,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +9 +14, ցերեկը` +24 +26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +9 +13, ցերեկը` +24 +26 (հովիտներում գիշերը` +15 +20, ցերեկը` +28 +32):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ