News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցը ճարահատյալ էր, որով փորձ էր կատարվում շտկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը, որը չստացվեց, որովհետեւ բոլորս շատ լավ ճանաչում ենք պարոն Գասպարյանին, իր անցած ուղու շնորհիվ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի կողմից իշխանություններին սթափության կոչերին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ ճանաչում եմ ու կարող եմ ասել, որ քաղաքական եւ իրավական հարթակից դուրս շատ նորմալ եմ վերաբերվում իրեն։ Համարում եմ, որ այնուամենայնիվ, ինքն իր վարքագծի մեջ «Ազատության» լրագրողների հետ միջադեպի ժամանակ չափն անցել է, պետք է մնար օրենքի շրջանակներում»։

Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց նախկին ոստիկանապետի այն գնահատականին, թե  Ոստիկանությունը քաղաքականացված կառույց է դարձել. «Մեղմ ասած՝ չեմ համաձայնի նրա ասածների հետ, որովհետեւ այն բոլոր դեպքերը՝ սկսած տոնածառի պատմությունից, վերջացրած «Սասնա ծռերով», էլեկտրիկ Երեւանի շուրջ տեղի ունեցածի հետ կապված... Իրեն էլ եմ հաճախ դրա մասին ասել, որ ինքը հաճախ վերեւ նայելով Աստծո մասին խոսելիս պետք է նաեւ հասկանա, որ պատասխան է տալու եւ ոչ իշխանությունների առջեւ»։

Հիշեցնենք, որ 3 օր առաջ «Ազատություն» Հ/Ը-ի լրագրողի եւ նախկին ոստիկանապետի միջեւ տեղի էր ունեցել միջադեպ, այնուհետեւ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին «Ազատություն» ռ/կ-ն հայտարարել էր, թե Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իրենց լրագրողների մասնագիտական գործունեությանը, մասնավորապես, Սեւանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Վլադիմիր Գասպարյանը պահանջել է, որ չնկարահանեն իր տունը, ապա մեքենան վարել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալովվարերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել»,«սատկացնել»։

Տպել
Ամենաշատ