News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես որեւիցե խնդիր չունեմ քրեական գործի հետ կապված, պարզ ճակատով եմ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի եւ իր միջեւ տեղի ունեցող ծեծկռտուքին եւ այդ առթիվ հարուցված քրեական գործին։

Լրագրողի հարցին՝ արդյոք կա՞ փորձագետի եզրակացություն, որ ինքը գտնվել է աֆեկտի տակ, կամ ինչի՞ վրա է հիմնվել ՀՔԾ–ն, երբ որոշել է, որ Ալեն Սիմոնյանն անակնկալի է եկել, դրա համար է հարվածել Արթուր Դանիելյանին, ԱԺ փոխնախագահն այդպես էլ ուղիղ չպատասխանեց, փոխարենը սկսեց մեղադրել լրատվամիջոցներին, նաև նշեց, որ ինքը գործով ունի տուժողի կարգավիճակ։

 «Կարծիքները, որ հնչում են, ընդամենը կարծիք են։ Կա քրեական գործ։ Ես որեւիցե խնդիր չունեմ քրեական գործի հետ կապված, պարզ ճակատով եմ։  Նույնիսկ այն տեսանյութը, որ հրապարակում են եւ փորձում են ինձ վարկաբեկել, ինձ չի կարող վարկաբեկել։ Ինձ համար այդ թեման վաղուց փակված է»,- ասաց Սիմոնյանը։

Նշենք, որ Արթուր Դանիելյանն այս գործով ունի մեղարդյալ կարգավիճակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Հարասակության մեջ տարակուսանք է առաջացրել փաստը, որ չնայած Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ինքն է առաջինը հարվածել Դանիելյանին, նաև կա տեսագրությունը կատարվածի, ՀՔԾ–ն միայն Արթուր Դանիելյանին է ներգրավել որպես մեղադրյալ։

Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր՝ քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել. փորձագետը նշել է, որ Ալեն Սիմոնյանի մոտ աֆեկտի առկայությունը ոչ հաստատել, ոչ հերքել չի կարող:

Եթե փորձագետը չի կարող հաստատել աֆեկտի առկայությունը, ապա այն պարզապես չկա. Արթուր Դանիելյանի փաստաբան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ