News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը ռեկորդային 20.4 տոկոս կրճատում է գրանցել ապրիլ-հունիս ամիսներին, երբ գործում էին կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված խստագույն սահմանափակումները, այս մասին են վկայում չորեքշաբթի հրապարակված պաշտոնական տվյալները:

Կրճատումը ռեկորդային է դարձել այսօրվա դրությամբ ամենախոշոր տնտեսությունների շարքում:

Տվյալները ցույց են տվել նաեւ, որ աշխարհի վեցերորդ խոշորագույն տնտեսությունն անկում է ապրում` կրճատվելով երկրորդ եռամսյակն անընդմեջ:

Հունիսին վերականգնման նշաններ էին հայտնվել` ՀՆԱ-ն մայիսի համեմատ աճել էր 8.7 տոկոսով, հայտնել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում 8 տոկոս աճ էին ակնկալում: «Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած հետընթացը ՀՆԱ-ի ամենամեծ եռամսյակային անկման է հանգեցրել»,- ասել է Զոնաթան Աթոուն Ազգային վիճակագրական գերատեսչությունից:

«Տնտեսությունը սկսեց վերականգնվել հունիսին: Չնայած դրան` հունիսին ՀՆԱ-ն դեռ մնում է... փետրվար ամսվա մակարդակից ցածր, երբ վիրուսը դեռ չէր հարվածել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ