News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի ափամերձ հատվածում գործող 8 հյուրանոցի եւ հանգստյան տան գործունեությունն այսօր ժամանակավոր կասեցվել է․ 24 ժամով արգելվել է հետեւյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ Սեւանի գրողների միության հանգստյան տուն, «Մալիբու», «Նիրվանա»  հանգստյան գոտի,  «Գագարի մոտ» հյուրանոց, «Գրիգ Տուր», «Ոսկե ափ», «Գոհար Միքայելյան», «Մեր Սիր»։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը նախորդ օրերին այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ, որոնց հիմքով եւ պարետին ուղարկվել էր կասեցման միջնորդություն։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Սեւանի ափամերձ հատվածներում գործող մի շարք հյուրանոցներում այսօր եւս խախտումներ են գրանցվել․ դրանց հիմքով կասեցման միջնորդություն կներկայացվի։

Կասեցման աշխատանքները զուգորդվել են մշտադիտարկման աշխատանքներով մարզերում եւ մայրաքաղաքում: ԱԱՏՄ տեսուչների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, արտադրական եւ բժշկական կազմակերպությունները, ատամնաբուժական կաբինետները, դեղատները, բանկերը, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները եւ ոչ միայն:

Թեեւ նախորդ ամիսների համեմատ զգալիորեն պակաս, սակայն շարունակում են արձանագրվել որոշ խախտումներ։ Այդպիսիք այսօր Երեւանում դիտարկվել են կապի օպերատորներից մեկի սպասարկման գրասենյակներում։ Կապի երկու այլ խոշոր օպերատորի մոտ էլ ստուգայցերը թերացումներ չեն գրանցել։ Հիմնական թերությունները եղել են տեղում շտկման ենթակա, ինչի վերաբերյալ տնտեսավարողներին տրվել է խորհրդատվություն եւ դրանք վերացնելու ցուցում։

Առհասարակ, տնտեսավարողների մոտ նկատվող խախտումների բնույթը նույնն է՝ կապված ջերմաչափման, ախտահանման մատյանների ոչ լիարժեք վարման հետ, առկա չեն դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, հանդերձապահարաններ, բացակայել են իրազեկման պաստառները, եղել է սոցիալական հեռավորության եւ դիմակներ չկրելու խնդիր։

Կոպիտ եւ համակցված խախտումների դեպքում կազմվում են արձանագրություններ եւ ուղարկվում պարետատուն:

Տեսչական մարմնի մասնագետները լայնածավալ իրազեկման աշխատանքների ընթացքում հանգամանալից ներկայացնում են նաեւ կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոններն ու նորմերը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում
Մանթաշյանը վստահություն հայտնեց, որ համավարակի կանխմանն ուղղված համարժեք քայլեր չանելու պատճառները բազմազան էին իշխանության համար…
Իրանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել
Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է 3.7 հազարով...
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 6 215 մարդ
Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 160-ով...
Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 379 մարդու մոտ, որից 325-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 52, ընդհանուր մեկուսացված է 92 քաղաքացի…
Ոսկին թանկանում է համավարակի երկրորդ ալիքի կապակցությամբ մտավախությունների ֆոնին
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Comex նյույորքյան ֆոնդային բորսայում աճել է 0.4 տոկոսով կամ 7.65 դոլարով` մինչեւ 1918.3 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց...
Վրաստանում կորոնավիրուսից երկու մարդ է մահացել
Ծանր վիճակում գտնվող 67-ամյա մի տղամարդը միացվել էր արհեստական ​​շնչառության ապարատին...