News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանին զենքի մատակարարման էմբարգոն երկարաձգելու Վաշինգտոնի փորձերը կձախողվեն, հաղորդում է PressTV-ն:

Նրա խոսքով՝ էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները խախտում են ՄԱԿ ԱԽ 2231-րդ բանաձեւը, որն ամրագրված է 2015 թ. միջուկային գործարքում: «Հուսով ենք՝ ԱՄՆ-ի փորձերը կձախողվեն, եւ նա կդառնա իր սեփական մեկուսացման վկան»,-հավելել է Ռոհանին:

«Մինչ օրս ԱՄՆ-ն ձախողել է նաեւ քաղաքական առումով եւ կրկին կձախողի: Ա »,-ասել է Իրանի նախագահը՝ նշելով, որ այժմ աշխարհը զգում է, որ Իրանը օրինապաշտ եւ բարոյական երկիր է, որը պահպանում է իր պարտավորությունները:

Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանի շատ երկրներ պահպանում են Իրանի հետ սերտ հարաբերությունները, եւ որ Իրանի պաշտպանական ուժը պատասխանում է տարածաշրջանի շահերին: «Մենք մեր զենքն ու միջոցներն օգտագործում ենք պաշտպանության համար: ԱՄՆ-ը կպարտիվ Իրանին, եւ Իրանը կհաղթի»,-հավելել է Հասան Ռոհանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ