News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Լիդիան» ընկերությունը գտնվում է սնանկության գործընթացում, բաժնետոմսերը ձեռք են բերվում բանկային եւ վարկային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ բաժնետոմսերի մոտ 40%-ը թուրքերի ձեռքում է: Այս մասին օգոստոսի 12-ի ասուլիսում ասաց իրավաբան Նազելի Վարդանյանը:

«Թույլատրել նրանց մասնակցել ռազմավարական կարեւոր ծրագրին, որն անմիջականորեն կապված է երկրի անվտանգության հետ, անընդունելի է»,- ընդգծեց Նազելի Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ Ամուլսարից Նախիջեւան ուղիղ գծով մի քանի տասնյակ կիլոմետր է: «Կկառուցվի ցիանիդի հրապարակ: Ջերմուկը Նախիջեւանից բաժանում է Ամուլսարը: Պատկերացրեք, թե ինչ կկատարվի, եթե նրանք սարը փորեն: Այսինքն՝ մենք ինքներս ենք ռազմավարական առումով ստեղծում նոր սպառնալիքներ»,- ասաց իրավաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ