News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Միանգամայն սխալ է այն մոտեցումը, որ «Սասնա ծռերի» գործին պետք է վերաբերել քրեադատավարական չափման մեջ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, «Սասնա ծռերի» գործով դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը։

«Մենք հասկանում ենք, որ 2018 թվականի կիսագաղութային համակարգը, որը կառավարում է Հայաստանը, ընդամենը կոսմետիկ նորոգման է ենթարկվել, Նիկոլ Փաշինյանի միջոցով խաբել են մեր ժողովրդին։ Պետք է արձանագրենք, որ հեղափոխություն տեղի չի ունեցել, բնականաբար, կեղեքիչ ռեժիմը չէր կարող սովարական ընթացքով պատժաչափեր նախատեսել, այդ իսկ պատճառով նվազագույնի տարբերակին են դիմում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Հարցին՝ որո՞նք են լինելու իրենց հետագա գործողությունները, Ավետիսյանն ասաց, որ այս պահին որեւէ քայլ չեն նախատեսում. «Իր խոսքը կասի անպայման մեր ժողովուրդը։ Հանիրավի մեղադրանքներով 2 անդամներին ծանրագույն պատիժներ պահանջեցին հանցագործությունների համար, որոնք իրենք չեն կատարել։ Այսօրվա կիսաբերփոխված ռեժիմը, փաստորեն, շարունակում է նախորդի գործը՝ թավշյա փաթեթավորմամբ։ Ինչեւէ, կյանքը պայքար է, ազգային ազատագրական պայքարը շարունակվում է մինչեւ ՀՀ լիակատար ազատագրում։ Հայաստանի վերակերտումը տեղի է ունենալու։ Իսկ դատավարական մանքրուքներին ես անհրաժեշտ չեմ համարում պատասխանել, շարունակվում է քաղաքական հետապնդումը թավշյա փաթեթավորմամբ։ Սկզբունքային է մի բան. Հայաստանը օկուպացված է եւ այսօրվա Կառավարությունը օկուպացիայի շարունակողն է Հայաստանում»։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին գործով մեղադրող դատախազները հանդես եկան մեղադրական ճառով։ Մեղադրող կողմը դատարանին միջնորդեց Արայիկի Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով, Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ սահմանել՝ 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին 9 տարի, Մխիթար Ավետիսյանին 8 տարի, 9 ամիս, Վարուժան Ավետսիյանին 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետով, Սմբատ Բասեղյանին՝ ցմահ ազատազրկում։

Տպել
Ամենաշատ