News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Xiaomi ընկերությունը ներկայացրել է Mi TV LUX Transparent Edition- ը՝ սարք, որը նրա ստեղծողները անվանում են աշխարհի առաջին սերիական թափանցիկ հեռուստացույցը: Շնորհիվ թափանցիկ էկրանի, որը չունի արտաքին շրջանակներ, պատկերը կարծես օդում կախված լինի, հայտնում է Popmech-ը:

Նոր հեռուստացույցն ունի 55 դյույմանոց թափանցիկ OLED էկրան, ըստ Xiaomi-ի հայտարարության, ունի ստատիկ կոնտրաստի 150000: 1 գործակից եւ դինամիկ կոնտրաստի անսահմանափակ գործակից, որն ապահովում է չափազանց հագեցած սեւ գույն եւ պատկերի բարձր պայծառություն: Էկրանի թարմացման հաճախականությունը 120 Հց է, գույնի խորությունը՝ 10 բիթ, եւ ընդգրկում է DCI-P3 գունային տարածքի 93%-ը: Էկրանն արտացոլում է 1,07 միլիարդ գունային համադրություններ, ինչը դուրս է այն շրջանակից, որը կարող է ընկալել մարդու աչքը։

Նոր հեռուստացույցի էկրանի արձագանքման արագությունը 1 մվ է, իսկ պատկերի որակը բարձրացվում է MEMC-ի շարժման փոխհատուցման տեխնոլոգիան: Նշվում է, որ Mi TV LUX թափանցիկ Edition-ը աշխատում է հատուկ նորույթի համար ստեղծված MediaTek 9650 չիպով, որն ունի օպտիմալացման ավելի քան 20 ալգորիթմներ եւ  օգտագործման 5 սցենարներ:

Լավագույն հնչունավորման համար օգտագործվել է Dolby Atmos տեխնոլոգիան՝ արհեստական բանականության հետ համատեղ, որը որոշում է ձայնային համապատասխան ռեժիմը՝ կախված ձայնարկվող բովանդակության տեսակից` կինոնկարներ, սպորտային հաղորդումներ, նորությունների թողարկումներ եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Ամենաշատ