News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Մայամիում Curated ավտոսրահը հազվագյուտ Cizeta V16T սուպերքար է ստացել։ Այս նմուշը, որը նախկինում պատկանել է Բրունեյի սուլթանին, կապույտ գույն ունեցող միակ օրինակն է:

Մեքենան եղել է Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիախի մեքենաների հսկայական հավաքածուում, որի ընդհանուր արժեքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ: Վինտաժային սպորտային մեքենաների ուղղությամբ մասնագիտացող Curated ընկերությունը սուլթանից ավտոմեքենան մոտ վեց ամիս առաջ է գնել եւ այժմ պատրաստվում է այն վաճառքի հանել, հայտնում է Motor-ը:

Առաջին Cizeta V16T-ը ներկայացվել է 1998թ.։ Մեքենան դարձել է Lamborghini-ի նախկին ինժեներ Կլաուդիո Ջամպոլիի, երաժշտական պրոդյուսեր Ջորջիո Մորոդերի եւ Miura-ի արտաքինի համար պատասխանատու դիզայներ Մարչելո Գրանդինիի համագործակցության պտուղը: Ի սկզբանե նախատեսվել է Cizeta-ն ավելի նմանեցնել Lamborghini Diablo-ին, բայց հետագայում այդ գաղափարից հրաժարվել են:

Երկու զույգ «կույր» լուսարձակներով անսովոր կուպեի հավաքումը սկսվել է 1991 թվականին: Նախատեսվել է տարեկան մոտ 40 մեքենա թողարկել, բայց մինչեւ 1995 թվականը հավաքվել է ընդամենը 19 օրինակ, իսկ 1999 թվականից մինչեւ 2006 թվականը՝ եւս երեքը, այդ թվում՝ մեկ ռոդսթեր:

Սուլթանի նախկին Cizeta-ն ներկայացվել է 1993-ին՝ Ժնեւի ավտոսրահում: Մեքենան համարյա դուրս չի եկել ճանապարհներ՝ այն մասնակցել է մամուլի համար միջոցառումներին եւ գովազդային նկարահանումներին: 27-ամյա կուպեն ընդամենը 981 կիլոմետր վազք ունի:

Որքան կպահանջեն ամենաթանկարժեք Cizeta V16T-ի համար, դեռեւս անհայտ է, քանի որ կուպեն դեռ վաճառքի չի դրվել: 90-ականներին մեքենան գնահատվում էր 650-850 հազար դոլար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ