News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Կոնգրեսի չորս հիմնական անդամները մոտ երկու տարով սառեցրել են Թուրքիային ամերիկյան զենքի բոլոր հիմնական վաճառքները՝ Անկարայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա հրաժարվի ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերից, գրում է Defense News-ը:

Դեռեւս անհայտ է, թե քանի պոտենցիալ վաճառք է հետաձգվել, առնվազն երկու հիմնական գործարքներ մնացել են առկախ վիճակում՝ F-16-ի կառուցվածքային վերազինման հետագա պայմանագիրը եւ ԱՄՆ-ում արտադրվող շարժիչների արտահանման լիցենզիաները, որոնք Թուրքիային անհրաժեշտ են Պակիստանին ուղղաթիռների վաճառքի 1,5 միլիարդ դոլարանոց նախագիծը ավարտելու համար: Պատմականորեն Միացյալ Նահանգները զենքի խոշորագույն արտահանողն է Թուրքիա:

Երբ Կոնգրեսը դադարեցնում է սպառազինության հիմնական համակարգերի վաճառքը, ինչպիսիք են տանկերը, ինքնաթիռները եւ նավերը, ապա սովորաբար դրա նպատակը երկրի ռազմական կամ քաղաքական գործողությունների դատապարտումն է: Սակայն զենքի վաճառքի սառեցումը դիվանագիտական գործիք է, որը Միացյալ Նահանգները չի օգտագործել Թուրքիայի դեմ 1978 թվականից, երբ թուրքական զորքերը Կիպրոս ներխուժեցին։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցով բարձրաստիճան ներկայացուցիչ Մայք Մաքքոլը խոստովանել են, որ իրենք մասնակցել են Թուրքիային զենք վաճառելու սառեցմանը:

Ավանդաբար զենքի վաճառքի գործընթացում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահներին ու բարձրաստիճան անդամներին, այսպես կոչված, «չորս անկյուններին» հնարավորություն է տրվում ԱՄՆ պետդեպարտամենտին հետ համոզել արտասահմանյան պետություններին զենք վաճառելու հարցում: Օրենսդիրները այս ծանուցման ժամանակահատվածն օգտագործել են, որպեսզի արգելափակեն վաճառքի խթանումը, սակայն նրանք կարծում են, որ նման քննարկումները նուրբ են, եւ դրանց մասին հազվադեպ են խոսում հրապարակավ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ