News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Oգոստոսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանն այցելեց ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում ունեցավ Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մ. Զոլնուրի հետ: Այց մասին տեղեկանում ենք դեսպանատան էջից։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Oգոստոսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանն այցելեց ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում ունեցավ Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մ. Զոլնուրի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ եղավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և այս համատեքստում Ա. Թումանյանը տեղեկություններ ներկայացրեց ս.թ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին:

Քննարկվեցին կորոնավիրուսսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակվող ամերիկյան պատժամիջոցների պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր:

Հատուկ անդրադարձ եղավ ԵԱՏՄ-Իրան համագործակցության ամրապնդմանը և այս առումով Հայաստան-Իրան հարաբերությունների առանձնահատուկ նշանակությանը:

Քննարկվեցին երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր:

Ա.Թումանյանը և Մ.Զոլնուրը նշեցին միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը և այս իմաստով կարևորեցին խորհրդարանների ղեկավարների, մշտական հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև փոխգործակցության ակտիվացումը»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ