News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ի պատասխան շահագրգիռ քաղաքացիների մեզ ուղղված հարցադրումների Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված, հարկ ենք համարում հայտնել, որ այս փուլում նման հանդիպումներ նախաձեռնելու և գործընթացներին հետևելու միջոցով ենք պատկերացնում մեր անելիքը որպես պատգամավոր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլ»-ի պատգամավոր Մերի Գալստյանը:

«Սիրելի քաղաքացիներ,

Նախորդ շաբաթ՝ օգոստոսի 6-ին և 7-ին պատգամավոր գործընկերներիս` Maria Karapetyanի, Hamazasp Danielyanի և Sos Avetisyanի հետ հանդիպումներ ենք ունեցել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի, Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արսեն Այվազյանի, Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ Ամուլսարի հարցի շուրջ:

Նմանատիպ հանդիպումներ ունեցել ենք նաև նախկինում։ Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ՝ յուրաքանչյուր մարմնի լիազորությունների շրջանակում քննարկել ենք Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրությունը և այն բարելավելու ուղղությամբ արված և ապագա քայլերը։ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի հետ քննարկել ենք շարունակվող քրեական գործի քննության հրապարակայնության կարևորությունը, որքանով որ թույլ է տալիս գործի քննության գաղտնիությունը։

Ի պատասխան շահագրգիռ քաղաքացիների մեզ ուղղված հարցադրումների Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված, հարկ ենք համարում հայտնել, որ այս փուլում նման հանդիպումներ նախաձեռնելու և գործընթացներին հետևելու միջոցով ենք պատկերացնում մեր անելիքը որպես պատգամավոր։ Համայնքի բնակիչների և շահագրգիռ քաղաքացիների հետ ևս հանդիպումներ եղել են նախկինում և կարող են լինել»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այդ քաղաքացու շուրթերով խոսել է «Լիդիանը». Սամսոնյանն արձագանքում է գնդեվազցիների մեղադրանքներին
Մենք որպես ԱԺ պատգամավորներ որեւէ լիազորություն չունենք հանքի շահագործման հարցում, այդ լիազորությունը…
Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր. Բնակիչների նամակը՝ ԱԺ պատգամավորներին
Ընդամենը երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ…
«Մի ֆինանսավորեք ցուցարարներին». Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների ակցիան ԱԺ-ի դիմաց
Ես երկու տարի չեմ աշխատել հանքում արդեն 3 մլն դրամ պարտք ունեմ, իսկ իրենք առանց աշխտելու կարողանում են իրենց ընտանիքը պահել…
Այս պահին ունենք Ջերմուկի կալանավորված 3 բնակիչներ, որոնց Երևանում մեղադրանքներ են առաջադրվում. Հայտարարություն
Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում, ժամը 17։00-ից սկսած...
Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին․ Շիրակ Բունիաթյան
Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է նախ պահպանել մայր բնությունը, որը կվտանգվի․․․
Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր…