News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սփյուռքում նաև քաղաքական գործիչները պետք է նվազագույն քաղաքական հոտառություն ունենան և պատգամավոր ընտրվելը կյանքի նպատակ չսարքեն. թող առաջադրվի նա, ում թեկնածությունը չի հանգեցնի անհարկի ներազգային լարվածության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գեւորգ  Դանիելյանը:

«Ախալքալաքում կազինոների այդչափ մեծ քանակն ինչի՞ համար է, ինչո՞ւ այդ գրավիչ բիզնեսը այդչափ լայն տարածված չէ մյուս բնակավայրերում։ Չեմ կարող փակագծերը շատ բացել, բայց և չեմ կարող չընդգծել, որ ազգային միասնության խորհրդանիշ այդ տարածքում գործարարները, վերջապես, պետք է գիտակցեն, որ ամեն դյուրին ճանապարհ դեռ փող աշխատելու միջոց չէ, այն կարող է որոշակի ժամանակ անց բոլորովին այլ դրսևորումներ ունենալ, հիմնովին խաթարել փխրուն ազգային միասնությունը և պարզապես թշնամացնել միմյանց։ Սփյուռքում նաև քաղաքական գործիչները պետք է նվազագույն քաղաքական հոտառություն ունենան և պատգամավոր ընտրվելը կյանքի նպատակ չսարքեն. թող առաջադրվի նա, ում թեկնածությունը չի հանգեցնի անհարկի ներազգային լարվածության։ Ակնկալում եմ, որ հայ համայնքը կփորձի ականջալուր լինել Հայ Եկեղեցու թեմի հոգևոր սպասավորների հորդորներին, սթափ հայացքով ընկալել երևույթները և հույսը չդնել ժամանակավոր զինադադար ապահոված ոստիկանության վրա, Աստված մեզ պահապան ...»,- գրել է նա:

 

Տպել