News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ին պետք է, որ Մերձավոր Արեւելքում գործեն ծայրահեղականները, հատկապես՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով SANA-ին:

«Միացյալ Նահանգներին [մերձավորարեւելյան] տարածաշրջանում անհրաժեշտ են ահաբեկիչներ, հատկապես« Իսլամական պետությունը»»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Սիրիայի ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նոր կազմի պատգամավորների առջեւ։ Ասադի խոսքերով՝ հակասիրիական «Կեսարի օրենքի» օգնությամբ Վաշինգտոնը «մտադիր է աջակցել ահաբեկիչներին»։

Ըստ Սիրիայի նախագահի՝ «Կեսարի օրենքով» Դամասկոսի նկատմամբ կիրառվող ԱՄՆ պատժամիջոցները «Սիրիայի դեմ ագրեսիայի սրման նոր փուլ են»:

Ասադը նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրումը խրախուսում է ահաբեկչական խմբավորումներին: «Վաշինգտոնի բոյկոտը Սիրիայի դեմ հոգեբանական պատերազմի նոր փուլ է բացում, այն ուղղված է ահաբեկիչներին սատարելուն, առանց որոնց Միացյալ Նահանգները չի կարող»,- ընդգծել է Սիրիայի առաջնորդը:

Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմը տնտեսական պատժամիջոցների օգնությամբ փորձում է հասնել այն նպատակների իրականացմանը, որոնց չի հաջողվել հասնել Սիրիայի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում: «Բոյկոտի արշավին գործնական պատասխանը պետք է լինի արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրության վերելքը, փոքր բիզնեսում ներդրումները եւ կոռուպցիայի դեմ պայքարի շարունակությունը»,- ասել է Ասադը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ