News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևեւիչը երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ է արել թողնել պաշտոնը: Նա այդ մասին հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԲԿ-ն:

Ալեքսիեւիչը մեջբերել է բելառուս լրագրող Սվետլանա Կալինկինային` հայտարարելով, որ կցանկանա խորհուրդ տալ հանրապետության նախագահին «գեղեցիկ հեռանալ», սակայն դա չի հաջողվի անել  սկսված անկարգությունների պատճառով:

«Հեռացիր, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ չես նետել ժողովրդին սարսափելի անդունդը, քաղաքացիական պատերազմի խորխորատը: Հեռացիր»,- ասել է գրողը:

Ըստ Ալեքսիեւիչի` ոչ ոք արյուն եւ Մայդան չի ուզում երկրում: Գրողն առաջարկել է քվեարկության արձանագրությունները փակցնել բոլոր ընտրատեղամասերում, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես են քվեարկել վերջին նախագահական ընտրություններում: «Եկեք անենք դա: Թող մարդիկ տեսնեն, թե քանի ձայն է եղել եւ ում օգտին»,- ասել է նա:

Գրողը վստահություն է հայտնել, որ ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան:

Ինչ վերաբերում է բողոքարկման առաջին արդյունքների հրապարակումից հետո սկսված բողոքի ակցիաներին` Ալեքսիեւիչն ասել է, որ շնորհակալ է նրանց, ով փողոց է դուրս եկել արժանապատվությունը պահպանելու համար: «Ես պարզապես սիրահարվեցի իմ ժողովրդին վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Դա բոլորովին այլ մարդիկ են, այդ մարդկանց մեջ բոլորովին այլ ուժ է»,- պարզաբանել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ