News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «Ազատ Եվրոպա ռադիոկայան/Ազատություն ռադիոկայան»-ին տված հարցազրույցում պատասխանել է հարցին այն տեղեկությունների մասին, թե Ռուսաստանն իբր վճարել է թալիբներին Աֆղանստանում ամերիկացի զինվորներին սպանելու համար:

«Ես երբեք չեմ մեկնաբանում ամերիկյան հետախուզության գործերը, նույնիսկ եթե ինչ-որ լրագրող որոշել է, որ իրենք կարծում են, որ գիտեն, թե ինչ է տեղի ունենում իրականում: Մենք ասել ենք հետեւյալը. եթե ռուսները գումար են առաջարկում ամերիկացիների կամ  Արեւմուտքի այլ ներկայացուցիչների սպանության համար, ստիպված կլինեն ծանր գին վճարել: Ահա թե ինչով եմ ես կիսվել արտաքին գործերի նախարար (Սերգեյ) Լավրովի հետ: Գիտեմ, որ մեր զինվորականները եւս խոսել են իրենց ղեկավարության հետ: Մենք դա չենք հանդուրժի»,- ասել է Մայք Պոմպեոն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ