News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Փարիզի Ժաննա դ'Արկի հուշարձանի մոտ հայտնվել են «Ազատություն Բելառուսին» կոչը (Free Belarus) եւ սպիտակ-կարմիր-սպիտակ գույներով կտորը, որը Բելառուսի Հանրապետության նախկին պետական ​​դրոշն է հիշեցնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սպիտակ թղթի վրա սեւ տառերով գրությունը փակցված է հուշարձանի քարե հիմքի վրա, իսկ դրոշը ֆրանսիացի հերոսուհու գլխավերեւում է:

Ժաննա դ'Արկի հուշարձանը տեղադրված է Փարիզի Place des Pyramids հրապարակում` Թյուիլրի պարտեզից եւ Լուվրի թանգարանից ոչ հեռու:

Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո բողոքի ցույցերի ալիք էր բարձրացել: Ըստ ԿԸՀ-ի` գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.08 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայան` 10.09 տոկոսը:

Ընտրատեղամասերի փակումից հետո քաղաքացիները, քվեարկության կազմակերպումից եւ արդյունքներից դժգոհ, դուրս եկան փողոց: Զանգվածային չարտոնված բողոքի ցույցերը շարունակվում են արդեն չորս օր: Ցուցարարների դեմ իրավապահներն արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ են կիրառում: Ինչպես հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունից, անկարգությունների ընթացքում մի մարդ է մահացել, նա փորձում էր անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ