News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիտվան վերացնում է մուտքի սահմանափակումները Բելառուսի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են երկիր մտնել «հումանիտար նպատակներով», հայտնում է LRT- ն:

Լիտվայի ներքին գործերի նախարարությունը «հարեւան երկրում տեղի ունեցող (քաղաքական) զարգացումների ֆոնին» առաջարկել է բելառուսներին ներառել այն քաղաքացիների շարքում, ովքեր չեն մտնում կորոնավիրուսային սահմանափակումների հետ կապված արգելքների տակ, ասել է Լիտվայի ՆԳՆ ղեկավար Ռիտա Թամաշունենեն:

Նախարարը հավելել է, որ գերատեսչությունն առաջարկել է կառավարության համապատասխան որոշման մեջ ներառել նաեւ օտարերկրացիների վերաբերյալ լրացուցիչ կատեգորիան:

«Դրանք այն օտարերկրացիներն են, ովքեր հատուկ մարդասիրական նպատակներով են գալիս Լիտվա»,- հավելել է Թամաշունենեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ