News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանի ՊՆ ղեկավար Մարիուշ Բալշչակը հայտարարել է առանց ՆԱՏՕ-ի միջամտության Բելառուսին աջակցելու անհրաժեշտության մասին, հաղորդում է «Մոսկովոսկի կոմսոմոլեց»-ը:

Polskie Radio-ի եթերում Բլաշչակը հայտարարել է, որ աշխարհը ցանկանում է, որպեսզի Բելառուսը լինի ժողովրդավարական պետություն, եւ հանրապետության իշխանությունները պետք է հարգեն իրենց քաղաքացիների իրավունքները:

«Հասկանալի է, որ Բելառուսի ժողովուրդն արթնանում է, եւ ազատության այդ միտումները պետք է աջակցություն ստանան»,-ասել է նա:

Սակայն այդ իրավիճակում, նրա խոսքով, պետք է գործել առանց ՆԱՏՕ-ի միջամտության:

Նշենք, որ Բելառուսում արդեն 4-րդ օրն է՝ շարունակվում են երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրման դեմ զանգվածային ցույցերը:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ