News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային` Արեւելյան Միջերկրածովում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու խոստման համար, որտեղ հունական եւ թուրքական նավերը նեղում են միմյանց` Միջերկրածովի ջրերում ածխաջրածնի արդյունահանմամբ զբաղվելու Թուրքիայի մտադրության պատճառով, հայտնում է Associated Press-ը:

Միցոտակիսն իր թվիթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «Հունաստանի իսկական ընկեր է» անվանել, ինչպես նաեւ` եվրոպական արժեքների եւ միջազգային իրավունքի պաշտպան:

Չորեքշաբթի երեկոյան Միցոտակիսի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ասել էր, որ որոշել է առաջիկա օրերին եվրոպական գործընկերների, այդ թվում Հունաստանի հետ միասին ժամանակավորապես ուժեղացնել ֆրանսիական ռազմական ներկայությունն Արեւելյան Միջերկրածովում:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է երկխոսության ճանապարհով լուծել Հունաստանի հետ վեճը ածխաջրածինների արդյունահանման շուրջ` միեւնույն ժամանակ շեշտելով, որ Անկարան «կպաշտպանի իր իրավունքներն ու շահերը» տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունաստանը հայտարարել էր, որ ԵՄ արտգործնախարարների արտակարգ հանդիպում կխնդրի` սեյսմիկ հետազոտական ​​նավն Արևելյան Միջերկրածով ուղարկելու Թուրքիայի որոշման կապակցությամբ:

Հունաստանի արտգործնախարարությունը Թուրքիային կոչ էր արել «անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները, որոնք խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»: Թուրքիան մերժել էր Հունաստանի առարկությունները` հայտարարելով, որ նրանք իրավական հիմքեր չունեն, եւ խոստացել էր շարունակել գործողությունները:

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երեքշաբթի հանդիպել էր արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ եւ ԵՄ արտգործնախարարների արտակարգ հանդիպում էր հրավիրել:

ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ նախքան հարցման վերաբերյալ որոշում կայացնելը խորհրդակցություններ կանցկացվեն անդամ երկրների միջեւ: ԵՄ արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 27-28-ը Բեռլինում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ