News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երեւանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հույս ունի, որ ներկա իշխանությունների դեմ համախմբվելու իր կոչը տեղ կհասնի ազգի ճակատագրով մտահոգ անձանց եւ նրանք կմիաբանվեն։

«Հացադուլի բուն նպատակն է, որ իմ ազգով մտահոգված մարդիկ  հավաքվեն կլոր սեղանի շուրջ, որոշում կայացնեն՝ ոնց անեն, որ էս իշխանությունները շուտ թողեն, փախնեն։ Իմ ազգի համար մտահոգ մարդկանց համախմբման համար եմ էս քայլին դիմել, որ տենում եմ՝ ամեն մեկը վերմակը իր կողմն է քաշում, դրա համար որոշել եմ էս քայլին դիմել, որ կարող է համաձայնեն, համախմբվեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակոբկոխյանը։

Հակոբկոխյանը, որ հացադուլի միջոցով  պայքարում է Ստամբուլյան եւ  Լանզարոտեյի կոնվենցիաների, Ամուլսարի շահագործման և այլ խնդիրների դեմ, հիշեցնում է, որ ներկա իշխանությունները նախքան իշխանության գալը նույնպես խոսում էին դրանց մասին, մինչդեռ հիմա մոռացել են:

«Էս նույն լոզունգներով Նիկոլն էլ քայլում էր, հետո եկավ, նստեց փափուկ աթոռին, մոռացավ, որ ինքն էս հարցերով էր ժողովրդին ոտքի կանգնեցնում, համ Ամուլսարն է աշխատեցնում, համ Ստամբուլյան կոնվենցիան են ընդունել։ Իրենք ասում էին մի բան, հիմա եկել, ուրիշ բան են անում։ Սրանց բերողը նախօրոք զգուշացրել է, որ պիտի սենց բաները ոնց ուզում ես, անցկացնես։ Ամուլսարի համար ինչ պայքար էր տանում Նիկոլը․ հիմա ոնց են ջերմուկցիներին ծեծելով, ջարդելով, զորք հանում դեմները, որ չկարողանա իր արդարացի պահանջը ներկայացնի։ Ով իրենց դրսից ֆինանսավորել, աթոռին ա նստացրել, իրենց պահանջները դրել են, որ պետք ա անես էս բաները»,- նշեց նա։

Հացադուլավորի խոսքով՝ իր պահանջներին քաղաքացիները սատարում են․  «Ով մոտենում ա, շնորհակալություն են հայտնում, ասում են՝ համամիտ եմ, ասում են՝ էն ժամանակ կույր էինք, հավատացինք, խաբնվեցինք, հիմա ես ինչ անեմ, խաբնվել ենք, հիմա մի կերպ պետք է համբերենք էլի, համբերենք, մինչեւ տեսնենք՝ ոնց ենք կարողանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ