News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի դեմ հանցագործության մասին հաղորդում  ներկայացնելը զրպարտություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ամատունի Վիրաբյանը։

Նշենք, որ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հետաքննություն իրականացնելու համար:

Մասնավորապես, Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացի Արմեն Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը եւ հայտնել, որ իր թոշակի եւ իր աշխատանքային ստաժի հարցով դիմել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին եւ վերջինս իրենից իր աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ տրամադրելու համար գումար է պահանջել:

«Ոստիկանությունում է գործը, նյութեր են նախապատրաստվում։ Ես դեկտեմբերին եմ իբրեւ իրենից ինչ-որ բան պահանջել։ Ես պաշտոնական 2 հատ տեղեկանք ՌԴ ուղարկել եմ, որ իր մասին փաստաթուղթ չկա եւ չենք կարող տրամադրել. մեկը ուղարկել եմ հուլիս ամսին, մյուսը՝ դեկտեմբեր։ Երեւի իրեն թոշակ չեն նշանակել, որոշել է՝ ես եմ մեղավոր»,- ասաց նա։

Վիրաբյանն ասաց, որ այս պահին պատրաստվում է գնալ Ոստիկանություն. «Չգիտեմ՝ ինչ նյութեր են Ոստիկանությունում նախապատրաստվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Ամենաշատ