News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսի դեսպանին կանել են Չեխիայի արտաքին գործերի նախարարություն` բացատրություններ տալու համար Չեխիայի կողմից բողոքի ցույցերն ուղղորդելու վերաբերյալ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս արած հայտարարության կապակցությամբ, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը, փոխանցում է «Sputnik-Բելառուս»-ը:

Նախարարը շեշտել է, որ հանրապետությունում չեն կարող համաձայնել մեղադրանքների հետ:

«Մենք ուզում ենք պարզել, թե ինչու է նա նման խոսքեր ասել եւ արդյոք հնարավոր է ապացույցներ ներկայացնել: Մենք կտրուկ բողոք ենք հայտնել այս հայտարարության կապակցությամբ, որն ուղղված է Չեխիայի դեմ»,- նախարարին մեջբերում է Parlamentni Listy պարբերականը:

Նա նաեւ նշել է, որ Չեխիայի կառավարությունը չի մասնակցել ցույցերի կազմակերպմանը եւ «վաղուց փորձում է աջակցել քաղաքացիական հասարակությանը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ