News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է բելառուսական կողմի հետ վարվող բանակցությունների մասին Բելառուսում ձերբակալված ուկրաինացի քաղաքացիների վերադարձի վերաբերյալ եւ հայրենակիցներին խորհուրդ է տալիս չմեկնել Բելառուս, մինչեւ իրավիճակն այնտեղ կկայունանա, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:

«Այժմ մենք խոսում ենք Արտաքին գործերի նախարարության հետ, եւ երեկ նրանք արդեն կապ են հաստատել բելառուսական կողմի հետ. այնտեղ մեր երեք քաղաքացիներն են` այսօրվա վիճակագրության համաձայն, ուրիշը ես չունեմ, ուկրաինացի մեր երեք քաղաքացիները ձերբակալված են: Այժմ բանակցություններ են ընթանում: Մենք ցանկանում ենք համառորեն վերադարձնել մեր քաղաքացիներին Ուկրաինա»,- ասել է Զելենսկին հինգշաբթի Կիեւի շրջանի Բորիսպոլ քաղաքում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ուկրաինական պետության ղեկավարը նշել է, որ ցանկանում է, որպեսզի մահեր չլինեն, տուժածներ չլինեն եւ որպեսզի իշխանություններն իսկապես երկխոսություն գտնեն իրենց, հենց իրենց հասարակության հետ»: «Բայց այն, ինչ մենք տեսնում ենք, տեսնում ենք, որ այնտեղ բարդ, անկայուն, լուրջ իրավիճակ է»,- ասել է նախագահը:

«Եվ ես այժմ ուկրաինացիներին խորհուրդ կտամ այն ​​դեպքերի պատճառով, որ մերոնք այնտեղ ձերբակալվել են, զերծ մնալ Բելառուս մեկնելուց` մինչեւ իրավիճակը քիչ թե շատ կկայունանա»,- ասել է Զելենսկին:

Նախագահը նաեւ նշել է, որ չգիտի` արդյո՞ք ներկայիս իրավիճակը Բելառուսում կանդրադառնա Ուկրաինայի Արեւելքում իրավիճակի լուծմանն ուղղված Եռակողմ շփման խմբի պլանավորված նիստի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ