News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Գերակա շահի զոհ դարձած՝ Եկմալյան փողոցի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 13-ին, կրկին կառավարության մոտ են հավաքվել՝ պահանջելով հանդիպում եւ իրենց խնդրի քննարկում պատկան մարմինների հետ։

Շուրջ 15 տարի իրենց բնակարանների սպասող բնակիչների համբերությունը, կարծես հատել է, ինչպես նրանք հայտարարեցին, դիմելու են տարբեր երկրների դեսպանատներ՝ կացարան հայցելու։

«Գնալու ենք դեսպանատուն, վրանները խփենք, կացություն պահանջենք։ Մենք գինդով հայտարարություն չենք տվել, որ գաք ու քանդեք մեր տները։  Մենք գնում ենք հանձնվենք, քանի որ մեր վերանգիրն է՝ պետությունից  տուժվածներ։ Մենք խաբվել ենք պետությունից, դրա համար հրաժարվում ենք Հայաստանի Հանրապետության անձնագրից։  Վարչապետը մեզնից՝ մեր հպարտ քաղաքացներից հրաժարվել է, հիմա մենք ենք հրաժարվում»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։ 

Իրենց տները կորցրած, տարիներ շարունակ վարձով կամ կիսախարխուլ տներում ապրող քաղաքացիները հուսահատվել են նաեւ ներկա իշխանությունների  գործողություններից։ Թեեւ նրանց խոստում էր եղել կառավարությունում հանձնաժողով ստեղծելու եւ հարցը քննարկելու մասին, բայց մինչեւ այժմ տեղեկություն չունեն։

«Հանձնաժողով չկա, մեզ խաբում են, գիտենք, որ ստում են, իրենցից պահանջում են։ Իրենց հանձնարարված է վերեւից՝ ինչքան ժամանակ կարաք՝ ձգեք, խաբեք, մինչեւ տեսնենք՝ ինչ ա լինում, ով կմեռնի, ով սաղ կմնա»,- նշեց բողոքողներից մեկը։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ նույն կերպ՝ անպատասխան են մնում քաղաքապետարան իրենց դիմումները, չեն կարողանում հանդիպել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։

«Վաղը Արտիստի օբյեկտ կգնամ, էնքան խզարել էր, որ գնաց արձակուրդ, 10 օրը մեկ արձակուրդ ա էլի, յանի ամբողջ օրը աշխատում ա։ Միեւնույն է՝ ինքը չի աշխատում, հին կադրերն են աշխատում, վարչության պետերը, կամ մնացածը։ Ինքը ինչ ա անում, որ աշխատի։ Քաղաքապետը կամ շենքում է, կամ շենքում չի, ո՞վ է տեսել նրան։ Ավտոյից իջնում է, արագ այծի պես թռնում իր կաբինետ, ո՞վ է տեսնում նրան։ Մեկ էլ մամուլի ասուլիսներին արագ նստում ա, ու արագ կաբինետ։ Արհամարհանքով ասում է՝ էն մի քանի հոգին, ո՞ր կռավաթները, սայլակները բերենք, որ տենաք՝ մի քանի հոգի չի»,- նշեց քաղաքացիներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ