News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մինսկում սպիտակազգեստ կանայք բողոքի ակցիա են անցկացրել. նրանց ձեռքին ծաղիկներ են եղել: Կոմարովսկու շուկայի մոտ խաղաղ ակցիային մասնակցել է նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբի ղեկավար Մարիա Կոլեսնիկովան, հաղորդում է «Սպուտնիկ Բելառուս»-ը:

Այսօր առավոտյան շուկայի մոտ հավածքված կանայք կանգնել են մեկ շարքով եւ ծաղիկները վեր բարձրացրել:

Նրանք շարժվել են դեպի Անկախության պողոտա:

Կանանց առաջին խաղաղ ակցիան անցկացվել է չորեքշաբթի: Նրանք իրենց ակցիան խաղաղ են անվանում: Նրանք հայտնել են, որ կողմ են խաղաղ իրադարձություններին եւ նախագահական ընտրությունների արդյունքների վերանայմանը:

Խաղաղ ակցիաներ են անցկացվել Մինսկում եւ բելառուսական մի շարք այլ քաղաքներում: Ակցիաներից մի քանիսի ժամանակ մասնակիցներին ցրել են ակցիայի սկսկվելուց մի քանի րոպե անց:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ