News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրները հայտնում են Ռուսաստանի հետ սահմանը բացելու պատրաստակամության մասին: Փորձագետները գնահատել են թռիչքների վերականգնման հեռանկարները, ինչպես նաեւ կիսվել միջազգային ավիահաղորդակցությունն ընդլայնելու կանխատեսումներով, գրում է «Atorus»-ը:

Օգոստոսի 12-ին հայտնի է դարձել, որ Ղազախստանն ու Հայաստանը պատրաստ են բացել Ռուսաստանի հետ սահմանը: Ղազախստանի ենթակառուցվածքների ինդուստրիայի զարգացման նախարարության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 17-ից վերսկսվում են միջազգային չվերթները դեպի ԱՄԷ, Բելառուս, Գերմանիա, Նիդեռլանդներ, Եգիպտոս, Ուկրաինա եւ Ռուսաստան: Նախարարությունը նշել է, որ ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու համար կպահանջվի ռուսական կողմի թույլտվությունը:

Ռուսաստանի հետ սահմանը բացելու մտադրություն ունի նաեւ Հայաստանի կառավարությունը: Ինչպես հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ռուսական կողմը եւս պատրաստակամություն է հայտնել բացել սահմանը, այդ հարցով բանակցություններ են ընթանում:

Նա նաեւ նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՌԴ ցանկացած քաղաքացի կարող է Հայաստան այցելել առանց հատուկ թույլտվության՝ չնայած երկրում պահպանվող ԱԴ ռեժիմին:

Ավելի վաղ ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու պատրաստակամություն են հայտնել Ուզբեկստանն ու Ղրղզստանը:

Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կվերսկսի ԱՊՀ երկրների մեծամասնության հետ ավիահաղորդակցությունը սեպտեմբերի 1-ից: Այդ մասին պաշտոնապես կարող են հայտնել օգոստոսի 20-ից:

Փորձագետները նշում են, որ չվերթների վերսկսման մի քանի պատճառ կա: Առաջին հերթին, ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունանում է, սեպտեմբերին ծրագրվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրություն, երկրորդ հերթին, ԱՊՀ երկրներում եւս իրավիճակը կայունանում է: Բացի այդ, այդ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութ գնել:

«Այդ պատճառով Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Հայաստանը ներառվել են 30 երկրների ցուցակում, որոնց հետ ՌԴ տրանսպորտի նախարարությունն առաջարկել է վերականգնել չվերթները»,-«Atorus»-ին ասել է ավիաոլորտում իրազեկ աղբյուրներից մեկը:

Դեռ հայտնի չեն Բելառուսի հետ սահմանի բացման ժամկետները: «Բելավիա» ավիաընկերությունը մինչեւ օգոստոսի 21-ը երկարաձգել է դեպի ՌԴ չվերթների չեղարկումը: 

Աղբյուրների տվյալներով՝ սեպտեմբերին միջազգային ավիահաղորդակցության թույլտվություն կստանա 3 քաղաք՝ Եկատերինբուրգը, Նովոսիբիրսկն ու Վլադիվոստոկը:

Ընդ որում, միջազգային չվերրթները (առաջին հերթին, դեպի Թուրքիա) ցանկանում են վերսկսել Սոչիի, Կրասնոդարի եւ Կազանի օդանավակայանները: Բացառված չէ, որ այդ օդանավակայանները եւս կվերսկսեն չվերթները սեպտեմբերին, սական դա կարող է տեղի ունենալ սեպտմեբերի կեսերին կամ վերջին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում պանդեմիայի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 11 միլիոնը
Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում օրական հոսպիտալացվածների թիվը կազմել է 9902․․․
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 11 039-ով
Այսօրվա տվյալները ստացվել են ավելի քան 63,8 հազար թեստերի հիման վրա․․․
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման…
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Վերջին տվյալներով ապաքինվել է 334109 անձ` վերջին մեկ օրում 127 անձ…
Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները (վիդեո)
Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է կորոնավիրուսի նոր տարբերակի մասին, որը կարող է «օմիկրոնին գերազանցել»
Մենք պետք է անցնենք արտակարգ դրության ռեժիմի COVID-19-ի դեմ պայքարում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ