News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեզ մոտ համավարակն ինքնուրույն է «իջել»։ Այս մասին «Երկրի հարցը» հաղորդմանն ասել է բժիշկ–համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

«Մինչեւ հիմա կա համոզմունք, որ մենք ունենք այս օրերի նվազումը զուտ այն պատճառով, որ ինչ-որ հակահամաճարակային միջոցներ ենք կիրառել։ Բայց իրականում ունենք համաճարակի բնականոն իջեցում, եւ եթե այս պահին չգնահատենք ճիշտ ձեւով, թե ինչ է կատարել եւ չվերլուծենք մեր սխալները, հետագայում կարող ենք ունենալ նաեւ մեծ աճ»,– ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ հայտնաբերվողների թվի նվազմանը զուգահեռ շարունակում է բարձր մնալ մահերի թիվը, համաճարակաբանը պատասխանեց.

«Այսօր մահանում են մարդիկ, ովքեր երկարատեւ բուժում են ստացել, գրանցվել են 10-20 օր առաջ։ Հետեւաբար դրանք ավելի բարձր վարակման թվերից եկած հիվանդներն են։ Պետք է հասկանալ՝ արդյոք միայն այս գրանցված մահե՞րն են հիվանդության բեռը մեր բնակչության վրա, որովհետեւ կան մահեր, որոնց դեպքում կորոնավիրուս չի արձանագրվել։ Բացի այդ՝ բոլոր սահմանափակումներից ելնելով նորից մեծացել է մահացության թիվը. Մի քանի ամիս պլանային վիրահատություններ առհասարաակ չէին արվում։ Նրանք, որ պլանային պետք է արվեին, 1-2 ամիս հետաձգում էին, դառնում էր սուր, որից մարդը կարող է՝ դուրս չգար։ Այս ամբողջը պետք է վերլուծել եւ գնահատական տալ»։

Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ անկախ փորձագետները պետք է գնահատեն կատարված աշխատանքները և հասկանան, թե որտեղ են եղել սխալներ։

«Հիմա մենք մեր անկախ մասնագիտական խմբով, որում ընդգրկված են համաճարակաբաններ, ինֆեկցիոնիստներ եւ այլ մասնագետներ, նախաձեռնել ենք բոլոր հակահամաճարակային միջոցառումների, ոլորտային քաղաքականության, կատարված աշխատանքների անկախ մասնագիտական վերլուծություն՝ սկսած տարվա սկզբից, երբ աշխարհը իմացել է, որ այդպիսի խնդիր կա։ Դրանով, իմ կարծիքով, շատ մեծ օգուտ կտանք նաեւ ներկա կառավարությանը, եթե, իհարկե, նրանք ընդունեն մեր վերլուծության արդյունքները, որպեսզի ձեւավորեն ճիշտ ռազմավարություն համաճարակի դեմ հետագա պայքարում»,– ասաց նա։

Անդրադառնալով կորանավարակակիրների մահերի 2 ցուցակների հրապարակմանը՝ բժիշկն ասաց. «Ինչպե՞ս կարող ենք մենք հրաժարվել դիահերձումից։ Դա մեր բժիշկներին հնարավորություն կտար հասկանալ՝ ճի՞շտ են իրենք բուժում անում, թե ոչ։ Դիահերձման արգելումը գնահատում եմ որպես մեր ամենամեծ սխալերից մեկը։ Դրանից ելնելով շատ դժվար է ասել՝ ինչից է մարդը մահացել։ Միջազգային կառույցները խորհուրդ են տալիս դիահերձում չանելու դեպքում բոլորին գնահատել COVID-ից մահացած, եթե ակնհայտ այլ պատճառ չէ, այսինքն՝ 5-րդ հարկից է ընկել կամ ավտովթարի է ենթարկվել։ Հետեւաբար, ես սա գնահատում եմ որպես թվերի արհեստական նվազեցում»։

Համաճարակաբանը դեմ է ցաց տարածքներում դիմակի կրմանը՝ նշելով, որ բացարձակապես չի ազդում համաճարակի վրա. «Մենք ամբողջ մեկմիլիոնանոց քաղաքով եթե բաց տարածքներում կրենք դիմակ, երեւի 1-2 դեպք կանխարգելենք։ Երբ տեսնում էի այդ նկարները, երբ Սեւանի ափին կամ անտառներում մարդիկ դիմակներով են, ես չեմ հասկանում դա։ Եթե համաճարակաբանությունից, բժշկությունից չենք հասկանում, կա ֆիզիկա. Մաքուր օդին երբ այդ վիրուսները արտաշնչում ենք, միանգամից նոսրանում են, մեր շնչած օդի մեջ չի առաջանում այդ կոնցենտրացիան, որը մենք կշնչենք եւ կվարակվենք։ Այն հետազոտությունը, որի վրա հիմնվելով Արսեն Թորոսյանն ասում էր, որ մարդը կարող է հազալ եւ մի ամպ կգոյանա, որը կմնա մի քանի րոպե, ոչ մի հիմք չկա, որովհետեւ այդ հետազոտությունը կատարվել է փակ տարածքում, բայց արտաքին միջավայրում այն լուծվելու է եւ տարածվելու»։

Էդուարդ Հոհվհաննիսյանը կասկածում է, որ  պարետատան աշխատանքներում ներգրավված են համաճարակաբաններ. «Ես կարծում եմ, որ մեզ մոտ չկա այդպիսի բան, որովհետեւ որոշումներ ընդունվում էին նախարարության 1-2 կաբինետում, մի քանի փաստաթուղթ թարգմանվում էին միջազգային, մի երկուսը փորձում էին իրենց մտացածով անել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ