News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն արձագանքել է Բելառուսում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին Twitter-ի օգտատիրոջ հրապարակմանը: Նա հարցրել է, թե ինչով կարող է օգնել:

Մասկին դիմել է Էրվին Վեյկով անունով օգտատերերը: Նա արել է հետեւյալ գրառումն ու նշել Մասկին. «Բելառուսը կրակի մեջ է. սպանություններ, ծեծկռտուքներ, խոշտանգումներ, ավտոկրատները հաղթում են իրենց ընտրությունները: Խնդրում եմ տարածեք այս հաղորդագրությունը»:

Ի պատասխան Մասկը գրել է. «Ցավում եմ՝ դա լսելով: Ինչո՞վ կարող եմ օգնել»:

Բացի նրանից, հաղորդագրության մեջ նշվել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի անունը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բելառուսում ցուցարարներին պատրաստ է օգնել  Thirty Seconds to Mars-ի մենակատար և հոլիվուդյան դերասան Ջարեդ Լետոն: Ցուցարարներին աջակցել են նաեւ որոշ ռուս արտիստներ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ