News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆիդելիթի Քոնսալթինգ իրավաբանական գրասենյակի իրավաբան Արմեն Մելքումյանն այսօր իր Facebook-յան էջում անդրադաձել է այսպես կոչված «թուրք բաժնետերերի» թեմայի շուրջ միտումնավոր տարածվող անհեթեթություններին:

«Գոյություն չունեցող «թուրքական բաժնեմասի» մասին.

Հանրության մեջ որպես իրավաբան-բնապահպան հանդես եկող  Նազելի Վարդանյանը,Լիդիանի մասին տարածում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Երեկ տիկին Վարդանյանը հայտարարել է, որ Լիդիանի բաժնետոմսերի 41%- ը պատկանում է թուրքերին։ Նշեմ, որ սա բացարձակ սուտ է։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ սկզբում ակտիվիստ-բնապահպանները, խոսում էին 40 թուրք բաժնետերերի մասին, հիմա արդեն 40 թուրքը դարձավ 41%, վաղը նրանք նույն հաջողությամբ կխոսեն 400%-ի կամ 4000 թուրքի մասին։

Իրականությունն այն է, որ ցանկացած գրագետ մարդ, կարող է բաց աղբյուրներից տեղեկանա, որ Լիդիան Արմենիայի 100% բաժնետերը ընկերության վերակազմավորման արդյունքում դարձել է Լիդիան Կանադա Վենչուրս ընկերությունը, որը պատկանում է խոշոր ամերիկյան եւ կանադական ներդրումային ֆոնդերի։ Լիդիան ինթերնեյշնլը, որը Ամուլսարի շուրջ տեւական ապօրինությունից հետո ստիպված եղավ ապացուցակվել, ուներ շուկայում վաճառվող 750 միլիոն բաժնետոմս։ Ինչպես եւ Հայաստանում գործող մի քանի այլ միջազգային կազմակերպություների՝ բանկերի, հեռահաղորդակցման ընկերությունների դեպք ում, հազարավոր անհատներ կարող էին շուկայից գնել եւ վաճառել ընկերության բաժնետոմսեր, չունենալով ոչ մի մասնակցություն ընկերության կառավարմանը։ Այն ժամանակ նույնպես Լիդիանի կառավարիչ փաթեթը պատկանում էր խոշոր ամերիկյան և կանադական ներդրումային ֆոնդերին։ Այժմ՝ ապացուցակումից հետո, ընկերությունը չունի շուկայում վաճառվող բաժնետոմսեր, Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետոմս ունեցող հազարավոր անհատներից եւ որեւէ մեկը, ո'չ նախկինում, ո'չ հիմա, չի կարող մասնակցել ընկերության կառավարմանը։

Պարզապես տարակուսանք է առաջացնում, որ տիկին Վարդանյանը ունենալով բազմամյա մասնագիտական փորձ, պատշաճ կերպով չի գնահատել և վերլուծել հանրության համար հասանելի տեղեկատվությունը և ըստ էության տարածել է իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տվյալներ։ Նման տեղեկատվության տարածումը հավասարազոր է նրան, որ օրինակ՝ որևէ անձ պնդի, թէ իբրև բնապահպան-ակտիվիստների որոշակի շրջանակ օգտվում է բացառապես թուրքական ապրանքներից, կամ նրանցից մեկի ընտանիքին պատկանող գարեջրատունը կահավորված է բացառապես Թեղուտում կտրտված անտառանյութից, կամ Ամուլսարի դեմ նրանք պայքարում են բացառապես Ադրբեջանի տնտեսական շահերի սպասարկման շրջանակներում։ Բայց քանի որ Լիդիան Արմենիա ընկերությունը պատասխանատու է իր կողմից հրապարակվող տեղեկությունների իսկության համար, ուստի տարածում է բացառապես իրականությանը համապատասխանող տեղեկատվություն:

P.S. Ավելորդ չեմ համարում նշել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի 10.06.2020թ. կայացված վճռով Նազելի Վարդանյանի կողմից Ընկերության վերաբերյալ նախկինում տարածված տվյալները համարվել են զրպարտություն»,- գրել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ